Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Սպիտակի աղետալի երկրաշարժի 22-րդ տարելիցն է: Եվ այսօր ամբողջ Հայաստանը գլուխ է խոնարհում այդ ահավոր փորձությանը զոհ դարձած իր զավակների հիշատակի առաջ:
Պատկերացնելու համար, թե ինչ ահռելի ողբերգություն պատուհասեց մեր հայրենիքին՝ 1988-ի դեկտեմբերի 7-ի ժամը 11:41-ին, պետք է հիշեցնել տասնյակ հազարավոր զոհվածների, անթիվ վիրավորների ու հարյուր հազարավոր տնազրկվածների մասին:
Արհավիրքն ընդգրկեց երկրի տարածքի ավելի քան 40%-ը՝ Շիրակի, Լոռու, Արագածոտնի եւ Տավուշի մարզերը:Ամբողջովին ավերվեցին Սպիտակն ու մերձակա գյուղերի մեծ մասը, էապես տուժեց Գյումրին, որտեղ ավերվեց բնակելի, ծառայողական եւ արտադրական շենքերի 80%-ը, շարքից դուրս եկան խոշոր ձեռնարկությունները: Նկատելի վնասներ կրեց Վանաձորը...
Անցել է 22 տարի: Այնուհանդերձ քանի դեռ աղետից տուժած վերջին ընտանիքը բնակարանամուտ չի նշել, չենք կարող ասել, թե վերջնականապես հաղթահարել ենք Սպիտակի երկրաշարժի եթե ոչ նյութական, ապա առնվազն բնակարանային վերականգնման վնասները:
Բայց, այդ օրը մոտ էԼ