Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրերս ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի հատուկ նիստ հրավիրելու մասին ՀՅԴ հայտարարությունը, որով ՀՅԴ-ն, ելնելով երկրում ստեղծված աղետալի վիճակից, պահանջում է ԱԺ հատուկ նիստ գումարել՝ կոնկրետ օրակարգով։
Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը միասին սկսում են ինչ-որ թեզ շրջանառել, միասին մոռանում են դրա մասին և ապա սկսում են այլ թեզ շրջանառել:
«ՀՅԴ ներկայացուցիչները նշում են, որ այս օրհասական պահին բոլորը պետք է համախմբվեն, իսկ հայտարարության գլխավոր կետն այն էր, որ պետք է մեղավորները պատասխանատվության կանչվեն: Ինչ վերաբերում է այդ կետին, որ պետք է մեղավորներին պատասխանատվության կանչել, կառավարության աշխատանքն առաջին օրվանից եղել է այնպիսին, որ ցանկացած դեպքում, երբ ի հայտ է եկել թերացում, կառավարությունը խոսել է դրա մասին, ի դեմս նախարարների, վարչապետի: Մենք հիմա խնդիր չունենք որևէ բան թաքցնելու, կոծկելու, որ թողնենք խորհրդարանական երկրում ամենագլխավոր կառույցը՝ խորհրդարանը, և ինչ-որ արտախորհրդարանական ուժերի հրավիրենք խորհրդարան՝ քննարկելու Հայաստանի ապագան: Ինչի եմ ասում ինչ-որ, իհարկե ամենայն հարգանքով ՀՅԴ-ի անցած ճանապարհի և պատմության հանդեպ, այսօրվա ընդդիմադիր ուժերը որոնք նման կոչեր են անում, վաղուց կորցրել են երկրի մասին մտածելու իրենց ժամանակը և տապալել են երկրի մասին մտածելու իրենց հնարավորությունը: Հետևաբար, այսօր նման կոչեր անելը առնվազն ցինիկություն է և չեմ կարծում, թե քննարկման ենթակա է: Իմ կարծիքն այն է, որ այս հայտարությունը քննարկման ենթակա չէ, և կարծում եմ մեր քաղաքացիների մեծամասնության կարծիքն էլ այն է, որ կառավարությունն ու ԱԺ-ն՝ ի դեմս «Իմ քայլը» քաղաքական թիմի, 24 ժամ ամեն ինչ անում են ՀՀ քաղաքացիների առողջությունն ապահովելու համար: Խորհուրդ եմ տալիս այս վիրուսի դեմ պատերազմական իրավիճակում մեջքից չհարվածել ՀՀ քաղաքացուն, սա է գլխավորը: Մեր ամենագլխավոր խնդիրը մեր, այդ թվում նաև մեր արտախորհրդարանական ընդդիմադիր գործիչների առողջությունն է»,-նշեց Հովհաննիսյանը:
Հարցին, արդյոք պատգամավորը տեսնում է արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցելու եզրեր, վերջինս պատասխանեց. «Համագործակցության եզրեր մենք միշտ բոլորի հետ տեսնում ենք: Բնականաբար չենք տեսնում հանցագործների հետ, իսկ մնացած բոլոր անձանց, ովքեր ցանկանում են ապրել օրինական երկրում, բնականաբար, համագործակցման եզրեր տեսնում ենք, դրա մասին խոսք լինել չի կարող: Իսկ ՀՅԴ-ի հետ համագործակցելու եզրեր ես չեմ գտնում, ուղղակի չեմ գտնում»:
Մանրամասները՝ տեսանյութում.