Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 7-ը ՀՀ-ում պաշտոնապես նշվում է որպես Գրադանավարի օր: Այդ առթիվ ՀՀ քաղաքային եւ մարզային իշխանությունների նախաձեռնությամբ հանրապետության գրեթե բոլոր գրադարաններում կազմակերպվելու են միջոցառումներ: Ինչպես միշտ, տարվա մեջ մեկ օր կհիշենք տոնի «մեղավորներին», կխոստանանք, որ հաջորդ տարի ավելի լավ է լինելու եւ գեղեցիկ միջոցառումներով կփակենք բոլորի աչքերը: Ուշագրավ է հանգամանքը, որ Հայաստանում դժվար է գտնել տղամարդ գրադարանավար, իսկ, ասենք, Բարսելոնայում, մանավանդ հիսունն անց տղամարդկանց համար, այն ամենացանկալի աշխատատեղերից մեկն է մնում:
«Այսօր գրդանավարուհու հիմնական խնդիրը կապված է աշխատավարձի բարձրացման հետ: Բայց մեզ մոտ ընթերցողի կողմից լավ վերաբերմունքի պակաս էլ կա, ինչը շատ կարեւոր է աշխատանքում»,-ասաց Ազգային գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը:
Գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը հավաստիացրեց, որ գրադանավարուհիները շատ ցածր աշխատավարձ են ստանում.«40-50,000 դրամ աշխատավաձ են ստանում. մնացածն ինքներդ պատկերացրեք: Այսօր գրադանավարուհիները նաեւ վերապատրաստման կարիք ունեն, որը շատ կարեւոր է հանրության համար»:
Գրադարանի հանրության հետ կապերի եւ միջոցառումների կազմակերպման վարիչ Անահիտ Մանուչարյանն էլ ասաց, որ այս տարի պատրաստվում են Bibliobus-ի /շրջիկ գրադարան/, որը պետք է շրջագայի Երեւանի կենտրոնում եւ թերթոններ բաժանի: Շրջիկ գրադարանը կայցելի նաեւ ՀՀ մարզեր, որտեղ էլ կլինեն լուսանկարների ցուցադրություն: Գրադանավարի օրվա կապակցությամբ Ավետիք Իսահակյանի անվան գրադարանների 10 մասնաճյուղերում եւս կանցկացվեն միջոցառումներ:
«Գրադանավարի օրը շատ խորհրդանշական է մեզ համար, որովհետեւ այս որոշման կապակցությամբ, կարծես թե գրադարանը հայտնվում է ուշադրության կենտրոնում, չնայած կցանկանայինք, որ մեր աշխատավարձը մի քիչ բարձր լիներ»,- ասաց գրադարանի փոխտնօրեն Ռուզաննա Բարսեղյանը` հավելելով, որ իրենք ստանում են ընդամենը 32,500 դրամ:
Նա նաեւ տեղեկացրեց, որ կենտրոնական գրադարանում այսօր տեղի կունենա «Սերերն անցնում են, լոկ սերն է մնում» գրքի շնորհանդեսը, որի հեղինակը Սվետլաննա Հակոբյանն է, ով մասնագիտությամբ գրադանավարուհի է:
Արդեն 40 տարի է, ինչ Կլավդիա Նալբանդյանը աշխատում է գրադարանում, եւ կարծում է, որ գրադանավարուհու աշխատանքը ամենադժվար աշխատանքներից մեկն է:
«Հազարավոր մարդկանց հետ ենք շփվում, որոնք ունեն տարբեր բնավորություններ, պետք է ամեն մեկի հետ լինենք քաղաքավարի, սակայն նույն վերբերմունքը գրադարանի օգտվողների մեծ մասից չենք ստանում» ,-ասաց Նալբանդյանը` հավելելով, որ այս դժվար աշխատանքի դիմաց ստանում են չնչին աշխատավարձ:
Մյուս գրադանավարուհիները, ովքեր չցանկացան ներկայանալ, նույնպես բողոքեցին իրենց աշխատավարձից, որի մեծ մասը ծախսում են տանսպորտի վրա: Ըստ նրանց, այսօր գրադանավարուհին ուշադրության կարիք ունի. չնայած հասարակության համար կարեւոր աշխատանք են կատարում, այնուամենայնիվ, չեն արժանանում որեւէ ուշադրության: Ինչպես ասացին գրադանավարուհիները, ըստ նրանց` այս աշխատանքը անշնորհակալ աշխատանք է.«Չկա գրադարանի եւ գրադանավարուհու նկատմամբ հարգալից վերաբերմունք, հատկապես գրադարանից օգտվողների կողմից»:
Պարզվում է` գրադարանավարներն ունեն աշխատավարձերի բարձրացման կարիք, ինչպես նաեւ նորմալ պայմաններով գրադարանի կարիք, որ աշխատանքը չլինի հարկադիր: Արագածոտնի մարզի Թալինի քաղաքային գրադարանի գրադանավարուհի Հասմիկ Մադաթյանն ասաց, որ ինչպես գրեթե բոլոր մարզային գրադարանները, այնպես էլ իրենց գրադարանը, ունի վերանորոգման եւ համալրման կարիք:
«Գրադարանի գրքերը վերջին անգամ թարմացվել են 1992 թ., իսկ գրադարանից օգտվում է 1800 ընթերցող, որոնց մեծ մասը դպրոցականներ են»,-ասաց Մադաթյանը` հավելելով, որ երբ ընթերցողները ժամանակակից գրողների ստեղծագործություններից ինչ-որ բան են ուզում` իրենք ստիպված են լինում լուռ ժպտալ:
Այսօր գրադարանում յուրահատուկ միջոցառումներ են լինելու. գրադարանի աշխատակիցները կներկայացնեն գրադարանի ստեղծման պատմությունը, իսկ ընթերցողները կկիսվեն գրադարանի հետ կապված իրենց հուշերով: Գրադարանավար ունենալու համար անհրաժեշտ է գրադարան ունենալ, իսկ գրադարան ունենալու համար անհրաժեշտ են նոր գրքեր. ինչպես են տարիներ հետո գրողները գրքեր հրատարակելու, երբ այդ գրքերը վաճառելու տեղ չի մնացել, բացի մայթերից...
Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ