կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-19 20:46
Քաղաքական

Բնակչության ավելացում, տնտեսական հեղափոխություն, բարեկեցություն․ ինչ խոստումներով եկավ իշխանությունը, և ինչ պատկեր ունենք այսօր. Tert.am

Բնակչության ավելացում, տնտեսական հեղափոխություն, բարեկեցություն․ ինչ խոստումներով եկավ իշխանությունը, և ինչ պատկեր ունենք այսօր. Tert.am

ՀՀ գործող կառավարությունն իշխանության եկավ ծայրահեղ աղքատության վերացման, համախառն ներքին արդյունքի ավելացման, տնտեսական հեղափոխություն իրականացնելու և մի շարք այլ խոստումներով։ Ըստ Tert.am-ի՝ իշխող դաշինքի նախընտրական կարգախոսն էր «Երջանիկ անհատ, հոգատար հանրություն, հզոր պետություն»։

Պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքին՝ 2018թ․-ի օգոստոսի 17-ին, Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ շուրջ երեք ամսվա ընթացքում տնտեսության մեջ կատարված փոփոխություններին՝ նշելով, թե սովորաբար հեղափոխություններից հետո հեղափոխություններ վերապրած երկրներում տեղի են ունենում տնտեսական ցնցումներ, սակայն դրանք շրջանցել են ՀՀ-ն։

2020-ի սեպտեմբերի 21-ին՝ պատերազմի սկսելուց 6 օր առաջ ՀՀ վարչապետը ներկայացրեց ռազմավարություն, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ն 2050 թվականին։ Նշենք, որ ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հայտարարել է, որ սպասվող պատերազմի մասին խոսել է դեռևս 2020-ի օգոստոսին՝ նշելով, որ պետք է կանխել այն։

Ռազմավարությունը ներկայացնելիս Փաշինյանը նշեց, որ այդ ռազմավարության իրականացման համար ձևակերպել են 16 մեգանպատակ, որոնցից էին պաշտպանված ՀՀ-ն, մեծ հայրենադարձությունն ու ինտեգրումը և այլն։

Բնակչության թվի ավելացման, տնտեսության զարգացման ու պետական պարտքի հայտարարությունների ֆոնին այսօր՝ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից՝ 2,5 և ռազմավարության ներկայացումից 5 ամիս անց ՀՀ-ում ունենք հետևյալ պատկերը․

փետրվարի 16-ի դրությամբ հրապարակված տվյալների հանրագումարով՝ հայկական կողմի զոհերի թիվը հասնում է 3849-ի,

· փետրվարի 19-ի դրությամբ մահացել է կորոնավիրուս ունեցող 3955 անձ, որոնցից 797-ը՝ այլ պատճառով,

· ՀՀ պետական պարտքը մոտենում է 9 մլրդ դոլարի շեմին։

Իշխանության խուստումների, ռազմավարության հիմնական կետերի ու առկա պատկերի բվերաբերյալ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

Նրա դիտարկմամբ՝ տարբեր ոլորտներում ականատես ենք լինելու հստակ դրսևորվող կոլապսային երևույթների։ «Ինչ ասում է օրվա իշխանությունը, պետք է սպասել դրա հակառակը»,-նշում է նա՝ ներկայացնելով իշխանության հիմնական խոստումներն ու առկա իրավիճակը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: