Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ հակամարտ զորքերի շփման գոտում թշնամու կողմից ձեռնարկված գործողությունը որոշները որակեցին սադրանք, որոշները՝ դիվերսիա, իսկ ոմանք՝ ահաբեկչություն: Բոլոր տարբերակների հետ կարելի է և՜ համաձայնել. և՜ վիճել: Սակայն ես ունեմ իմ տարբերակը: Դա գործողություն էր, որն իր բովանդակությամբ, գրեթե, չէր տարբերվում Բուդապեշտում հայ սպային քնած ժամանակ կացնահարած դահճի հրեշավոր արարքից, ինչը լրիվությամբ տեղավորվում է թուրքական տրամաբանության մեջ…
Թուրքը նախընտրում է դիմացինին խոստումներով սիրաշահել, բթացնել նրա զգոնությունը, եթե հնարավոր է, քնեցնել, իսկ հետո սպանել…
Օրեր առաջ նրա հետ մտնելով բանակցությունների մեջ, մենք փորձեցինք հավատալ անկեղծ ու կառուցողական շփումների հնարավորությանը: Բայց, ինչպես միշտ, այնպես էլ այս գործողությամբ թուրքը ցույց տվեց, որ ինքը չի փոխվել, և իր հետ պետք է վարվել այնպես,, ինչպես տարիներ առաջ վարվում էին «նախկինները…»։
Իսկ «նախկինները» վարվում էին այսպես. եթե թշնամին շփման գծի որևէ հատվածում խախտում էր կատարում (անկախ նրանից դա դիպուկահարի կրակոց էր, թե դիվերսիոն ներթափանցման փորձ), ապա իսկույն ստանում էր անհամարժեք և դաժան պատասխան…
Դրանից հետո լռում էր, քանի որ նա միայն այդ լեզուն գիտի…
Հ.գ.- Չնայած երեկվա մեր ծանր կորուստներին, այդուհանդերձ, հայկական ուժերի կողմից ձեռնակված պատասխան գործողությունները թշնամուն զգացնել տվին, որ արցախցին քնած չէ…։
Սենոր Հասրաթյան
Արցախի ԶՈՒ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ