|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բաքվում հերթական հիստերիան է, այս անգամ` իրանական Fars եւ Tehran Times լրատվամիջոցների դեմ, որոնք, տեսեք-տեսեք, փորձել են «խեղաթյուրել» Նիզամիի ազգությունը` «մեծ ադրբեջանցուն իրանցի պոետ ներկայացնելով»:
Երկրի մշակույթի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, թե բոլոր պատմական, գրականագիտական աղբյուրները «անհերքելի ապացույցներ են պարունակում, որ Նիզամին ադրբեջանական պոետ է, ծնվել, ապրել ու ստեղծագործել է «ադրբեջանական հնագույն Գյանջա (Գանձակ) քաղաքում»:
«Ինը դար շարունակ Նիզամիի ստեղծագործությունները պատկանել են Ադրբեջանի մշակութային եւ պատմական ժառանգությանը»,- ասվում է հայտարարության մեջ: Ընդ որում` նախարարությունն անհեթեթ փաստարկ է բերում` նշելով, թե այն, որ Նիզամին գրել է ֆարսիով, այն ժամանակվա գրական ավանդույթն է եւ չի կարող վկայել նրա ազգային պատկանելության մասին: