կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-04 17:27
Տարածաշրջան

Ադրբեջանը չի մասնակցի Իրանից Եվրոպա տարանցիկ ճանապարհին. իրանցի փոխնախարար

Ադրբեջանը չի մասնակցի Իրանից Եվրոպա տարանցիկ ճանապարհին. իրանցի փոխնախարար

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի տեղակալ, Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման կազմակերպության գործադիր տնօրեն Հեյրոլլահ Հադամին Հայաստան մեկնելուց առաջ, մեկնաբանելով Տաթևով իրանցի վարորդների համար այլընտրանքային ճանապարհի կառուցմանը Իրանի մասնակցությունը, ասել է, որ «Ադրբեջանը չի մասնակցի Իրանից Եվրոպա տարանցիկ ճանապարհին»:

Նա նշել է, որ Իրանը կարող է Հայաստանի հետ համագործակցել Տաթևի ճանապարհի կառուցման գործում, որով հեշտությամբ կարող է հասնել Հայաստան, այնուհետև՝ Եվրոպա՝ առանց Ադրբեջանի տարածքը հատելու:

«Տաթևի ճանապարհի մնացած 15 կմ-ի կառուցումը կարևոր դեր կխաղա Իրանի տեղաշարժի և տնտեսական համագործակցության դյուրացման գործում»,- փոխնախարարի խոսքը մեջբերում է Entekhab-ը:

Հադամին ընդգծել է, որ Իրանից Եվրոպա տանող այս ուղին կենսական նշանակություն ունեցողներից մեկն է: