Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ակնհայտ է՝ պետական արտաքին ու ներքին պարտքի աճի նման ահագնացող տեմպերով ձախողակ քաղաքական այս խմբակը մսխում է նաև մեր երկրի ապագա զարգացման հնարավորությունները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:
«2020թ. ավարտին ՀՀ պետական պարտքն արդեն կազմում է 7,947 միլիարդ ԱՄՆ դոլար, որից միայն արտաքին պարտքը՝ 6,005 միլիարդ ԱՄՆ դոլար:
2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ պետական պարտքն աճել է շուրջ 5 անգամ ավելի բարձր տեմպով, քան ՀՆԱ-ն և կազմել է ՀՆԱ-ի մոտ 68 տոկոսը՝
- ՀՀ պետական պարտքն աճել է աննախադեպ՝ դրամային արտահայտությամբ 21,7 տոկոսով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 15,8 տոկոսով,սրա կողքին ՀՆԱ-ն ունեցել է գրեթե զրոյական աճ,
- Ավելին՝ իրենց դավաճանական իշխանությունը և երկրին վրա հասնող հումանիտար աղետը հնարավորինս ձգելու, թոշակ, անապահովության նպաստ, պետական հատվածի աշխատավարձ վճարելու համար այս ապաշնորհները նորից դիմում են պետական պարտքի ավելացմանը,
- 2021թ. հունվարին տեղաբաշխել են 750 միլիոն ԱՄՆ դոլարի չափով եվրոպարտատոմսեր (դեռ անհրաժեշտ է պարզել այս գործարքի կասկածելի հիմքերը և իրական գնորդներին),
- փաստորեն՝ այս իշխանությունների օրոք ՀՀ պետական պարտքն աճեց 1,84 միլիարդ ԱՄՆ դոլարով և դարձավ 8,7 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ՀՆԱ-ի 75 տոկոսը,
- իսկ ՀՀ արտաքին պարտքը արդեն դարձավ 6,755 միլիարդ ԱՄՆ դոլար՝ ՀՆԱ-ի 58 տոկոսը, մեր երկիրը հասցնելով արտաքին պարքի ճգնաժամի շեմին:
Ակնհայտ է՝ պետական արտաքին ու ներքին պարտքի աճի նման ահագնացող տեմպերով ձախողակ քաղաքական այս խմբակը մսխում է նաև մեր երկրի ապագա զարգացման հնարավորությունները:
Մի խոսքով այս չարիքի կառավարության գործունեության արդյունքում ազգային աղետից զատ ունենալու ենք նաև սոցիալ-տնտեսական կոլապս՝ իր բոլոր հետևանքներով»:
ծ