կարևոր
6406 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-12 22:30
Հասարակություն

Հայաստանում բժշկական զբոսաշրջությունը խթանող հայրենադարձը՝ Իրանից

Հայաստանում բժշկական զբոսաշրջությունը խթանող հայրենադարձը՝ Իրանից

Հայրենիքի հանդեպ սերը, Հայաստանում առկա կարիքների գիտակցումը և սփյուռքյան հավաքական ոգին, որը ձգտում է վերամիավորվել հայրենիքի հետ և ստեղծել իր բնույթով ինչ-որ մի օգտակար աշխատանք, դրդեցին Իվետ Դանիելին իրականացնել Հայաստան տեղափոխվելու իր կյանքի երազանքը:

Իվետ Դանիելը Ծնվել է Իրանի Ուրմիա քաղաքում՝ հայկական ընտանիքում։ Նա քիմիական ճարտարագիտություն է սովորել Թեհրանի Շարիֆ տեխնոլոգիական համալսարանում: Հետագայում սովորել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանում և ստացել է կենսաքիմիական ճարտարագիտության մագիստրոսի կոչում։ Աշխատել է Թեհրանի Իրան-Արարատ արտադրողական ընկերությունում, սկզբում որպես արտադրության տնօրեն, ապա նույն ընկերությունում`որպես գլխավոր տնօրեն։ Այնուհետև նա աշխատել է NARGAN Engineering Co.-ի նավթաքիմիական արդյունաբերության ինժեներական նախագծերի բաժնում:

Սփյուռքում ապրելը ստիպել է նրան գիտակցել, որ հայապահպանությունը ամենօրյա մարտահրավեր է: «Ես սփյուռքի հայրենասեր հայ համայնքից եմ, որը միշտ գնահատել է անհատի զարգացումը, կրթությունը և, որ ավելի կարևոր է, մեր ինքնության պահպանումը եւ ազգային արժեքները», - ասում է նա մտախոհ: Նա Թեհրանում հիմնված «Թեւանիկ» բարեգործական կազմակերպության համահիմնադիրներից է: Արցախում մարդասիրական օժանդակություններ ցուցաբերելու առընթեր, «Թևանիկ»ը նաև ձգտել է ամուր հարաբերություններ ստեղծել Արցախի և Սփյուռքի միջև՝ աջակցելով տեղական փոքր բիզնեսների զարգացմանը, կրթության օժանդակող ծրագրերին և կանանց ձեռարվեստի հմտությունների զարգացմանը, ինչպես նաև՝ Արցախում տարբեր այլ ծրագրերի:

2021 թվականի Հունիսին Իվետ Դանիելը վերջնականապես տեղափոխվեց Հայաստան եւ նույն թվականի Նոյեմբերին ստանձնեց «ՄեդՎէյ» Բժշկական Զբոսաշրջության նորաստեղծ ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը:

«ՄեդՎէյ»ը  ներկայացնում է բժշկական զբոսաշրջության հարուստ ծրագրեր նրանց համար, ովքեր ցանկանում են ստանալ ցանկացած տեսակի որակյալ և մատչելի բժշկական եւ զբոսաշրջական ծառայություն Հայաստանում: Այսուհանդերձ, կլինի դա պլաստիկ վիրաբուժություն, ատամնաբուժական ծառայություններ, հոգեթերապիա եւ կամ բժշկական այլ ծառայություններ, «ՄեդՎէյ»ը հանդես է գալիս լավագույն բժշկական առաջարկներով՝ բավարարելու համար իր դիմորդների կարիքները: Գումարած դրան, դա թեթեւացնում է բժշկական տարբեր ընթացակարգերից հետո հիվանդների մոտ առաջացած ապաքինման դժվարությունները՝ իրենց ճանապարհորդության ընթացքին Հայաստանը բացահայտելու բացառիկ առիթ ստեղծելով նրանց համար՝ սկսած տեսարժան վայրերից մինչև արագ ապաքինումն ապահովող առողջապահական ծրագրեր,ինչպես օրինակ,տաք աղբյուրների թարմացնող լոգանքներ, եւ այլն։ Այսպիսով, բժշկական ճամփորդությունները կարող են հիշարժան լինել, երբ տեղական լեզուն արգելք չէ, քանի որ զբոսաշրջիկը ուղեկցող ունի, կացարանն արդեն ամրագրված է, ունի խնամքով պատրաստված բուժման ծրագիր եւ նախընտրած բժիշկը սպասում է նրան:

Բժշկական զբոսաշրջության գաղափարն ու բիզնես ծրագիրը նախապես ստեղծվել եւ կազմավորվել է հայրենադարձ  մասնագետների կողմից։ Այնուհետև, Թեհրանի հեղինակավոր ընկերություններում երկար տարիներ աշխատած Իվեթի ձեռք բերած ղեկավարման փորձը նրան դարձրեց «ՄեդՎէյ»ի գլխավոր տնօրենի պաշտոնի հարմար թեկնածուն: Դանիելն ընդգծում է Հայաստանի համար նման համագործակցային նախաձեռնությունների կարևորությունը, որոնցում ներգրավված կարող են լինել աշխարհասփյուռ հայերը: «Սփյուռքի առկայությունը Հայաստան է բերում աշխատանքային այլ մշակույթ, որը կարող է շահավետ լինել երկրի համար։ Ավելին, տեղացիների հետ համագործակցությունը հանգեցնում է նրան, որ աշխատանքի մշակույթի տարբերությունները աստիճանաբար մոտենում են»,- բացատրում է նա։ Նա բարձր է գնահատում այն ​​հարաբերությունները, որ ստեղծել է տեղի բնակիչների հետ: Ծրագրի մեկնարկի հիմնական հիմքը հայաստանյան շուկայում առկա բացերն ու երկրի ներկայիս պահանջներին գերազանցող բժիշկների թիվն է: «Մենք ունենք շատ որակյալ երիտասարդ բժիշկներ՝ թարմացված գիտելիքներով և լայն փորձով: «ՄեդՎէյ»ը նրանց համար միջազգային մակարդակով ճանաչվելու հարթակ է տրամադրում», բացատրում է Իվեթը: Բժշկական զբոսաշրջիկների հոսքը կարող է դրական մեծ ազդեցություն ունենալ տեղի կլինիկաների և հիվանդանոցների վրա։ Ինչ վերաբերում է զբոսաշրջությանը, ապա ընկերությունը ձգտում է ներկայացնել Հայաստանի գեղեցիկ եւ դրական պատկերը՝ դրանով իսկ ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների ներգրավելով։

Ինչպես ցանկացած բիզնես, Իվեթն ու «ՄեդՎէյ»ի թիմը մարտահրավերներ են ընդունել: Չնայած տեղացիների հետ հարթ հարաբերություններին, թիմը ակնկալում է լուրջ աջակցություն կառավարական մակարդակով և նրա հարակից կազմակերպությունների կողմից: «Սա ոչ միայն զբոսաշրջության մասին է, այլ նաև առողջապահական հաստատությունների համար եկամտաբեր աղբյուր», - ասում է Իվեթը: Նա կարծում է, որ համատեղ նախագծերը կարող են ավելի շատ հնարավորություններ և երկխոսություններ բացել՝ ի վերջո հանգեցնելով երկրի տնտեսության եւ մասնագիտական տարբեր ոլորտների բարելավումների:

                                                                      Հարցազրույցը վարեց Անի Նազարյանցը      

                                                                                                              Աղբյուրը՝ Repat Armenia

Հարցազրույցի անգլերեն տարբերակը՝ այստեղ