|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանում Ադրբեջանի դեսպանատունը դիմել է Թեհրանի քաղաքապետարան՝ «Կովկասում իրանական քաղաքակրթության կենտրոնների» (Շուշի, Բադքուբա (Բաքու), Նարդարան, Գյանջա և այլն) անվանակոչվող փողոցները վերանվանելու խնդրանքով։
Թեհրանի քաղաքային խորհրդի փոխնախագահ Փարվիզ Սարուրին Entekhab գործակալությանը հայտնել է, որ քաղաքապետարանը խորհուրդ է տվել դեսպանատանը նման հարցերով դիմել ԱԳՆ, այլ ոչ թե քաղաքապետարան։
«Դեսպանատունը չի կարող հարցը լուծել քաղաքային խորհուրդ զանգահարելով։ Պետք է դիմեն ԱԳՆ. Արտաքին գործերի նախարարությունը պետք է ուսումնասիրի այդ հարցը և, եթե հաստատվի, բանակցի քաղաքային խորհրդի հետ»,- ասել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Իրանի մայրաքաղաքի մի շարք փողոցներ անվանակոչվել էին պարսկական մշակույթի հետ առնչություն ունեցող քաղաքների և շրջանների անուններով. դրանցից մեկն էլ կոչվել էր Շուշի։