Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադրբեջանական ավիաուղիների» հատուկ չվերթով Իրանից տարհանվել են դեսպանատան աշխատակիցները, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ինքնաթիռն երեկ երեկոյան վայրէջք է կատարել Բաքվում։
Բաքվին է փոխանցվել նաև դեսպանատան վրա զինված հարձակման հետևանքով զոհված անվտանգության ծառայության ղեկավարի դին։
Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, մեկնաբանելով դեսպանատան վրա կատարված զինված հարձակումը, ասել է. - «Վիեննայի կոնվենցիայի համաձայն, երկիրը, որտեղ գտնվում է դեսպանատունը, պատասխանատու է անվտանգության համար։ Հետևաբար, Իրանը պատասխանատու է ահաբեկչության և դրա ծանր հետևանքների համար», ասել է նա, տեղեկացնելով, որ Ադրբեջանի դեսպանատունը դադարեցրել է աշխատանքը, սակայն Թավրիզում գլխավոր հյուպատոսությունը շարունակում է գործել։
Խալաֆովը հավելել է, որ Բաքուն բազմիցս ծանուցել է Իրանի իշխանություններին Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգության ուժեղացման անհրաժեշտության մասին, քանի որ կան որոշակի ռիսկեր։
Նա ընդգծել է, որ Բաքուն համաձայն չէ Թեհրանի վարկածին, ըստ որի, հարձակման պատճառ են դարձել ընտանեկան հանգամանքները։
Խալաֆովը նաև ասել է, որ միջադեպը մեծ վնաս է հասցրել Բաքվի և Թեհրանի հարաբերություններին։