| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն Անդորրայի ընտրանու նկատմամբ 3:0 հաշվով տոնած հաղթանակից հետո պատասխանեց հայ և անդորրացի լրագրողների հարցերին:Ասուլիսի սկզբում Մինասյանը հայտնեց իր կարծիքը խաղի վերաբերյալ:
- Ինչպես և սպասում էինք` դժվար խաղ ստացվեց: Հոգեբանորեն շատ էր պետք այս հաղթանակը, քանի որ մինչ այս հանդիպումը երկու պարտություն էինք կրել` Ռուսաստանից և Լիտվայից: Շատ կարևոր էր այսօրվա հաղթանակը: Ամենակարևորը, որ տրված առաջադրանքը և խնդիրները գրեթե ամբողջությամբ տղաները կատարեցին:
- Անդորրան ընթացիկ ընտրական փուլում միայն Հայաստանին է խոշոր հաշիվներով պարտվում, իսկ մյուս հավաքականները մեծ դժվարությամբ են հաղթում անդորրացիներին: Ըստ Ձեզ` Հայաստանին ինչպես է հաջողվում նման վստահ հաղթանակներ տոնել:
- Չգիտեմ, թե դա ինչի հետ է կապված: Ինձ համար էական է խաղի որակը և երեք միավորը, այլ ոչ հաշիվը:
- Այսօր առաջին անգամ պաշտպանության կենտրոնում խաղացին Հրայր Մկոյանն ու Վալերի Ալեքսանյանը: Ինչպես կգնահատեք նրանց խաղը:
- Մի քիչ դժվար է գնահատական տալ, քանի որ այսօր նրանք առանձնապես ծանրաբեռնված չէին, բայց առաջին հանդիպման համար լավ էր, թեև կային թերություններ:
- Խաղից առաջ Հայաստանը, ինչպես և Իռլանդիան, ցանկացել է այլ մրցավայրում խաղալ, քանի որ մարզադաշտը լավ տպավորություն չի թողել: Խոտածածկը գոհացրեց Ձեզ:
- Ես արդեն նշել էի որ խոտի որակը սպասվածից ավելի լավ էր, ուղղակի խաղադաշտի չափսերն էին սովորականից փոքր: Բայց մեզ համար կարևորը խոտածածկի վիճակն էր, իսկ այս կապակցությամբ ամեն ինչ լավ էր:
- Երևանում Հայաստանն ավելի հեշտ հասավ հաջողության: Ինչ կասեք այսօրվա Անդորրայի մասին և արդյոք Անդորրան արժանի էր մեկ գոլ խփելու:
- Երեկ արդեն ասել եմ, որ Անդորրայի խաղի որակը աճել է, և թիմը այլևս այն չէ ինչ մրցաշարի մեկնարկում: Ինչ վերաբերում է գոլ խփելուն, ապա երկու գոլային պահ Անդորրան ուներ:
ՀՖՖ մամուլի ծառայություն