Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արմեն Սարգսյանն ունի երկու որդի։ Երկուսն էլ բանակում չեն ծառայել։ Իմ ծնողները գիտեն զինվորի ղադրը, երեք զինվոր են ունեցել, տարբեր ժամանակներում ու 6 տարի աչքները ճամփեքիս է եղել․ ամեն տարի բազմապատիկ են ծերացել, չնայած որ ամենախաղաղ ժամանակներում ենք ծառայել՝ 2000-ականներին։
Արմեն Սարգսյանը չգիտի զինվորն ինչ է, զինվոր պահելն ինչ է, զինվոր որդու համար անհանգստանալն ինչ է։
Հայաստանում ձեռքի հետ նախագահ աշխատող սույն խոպանչին այսօր ընդունել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների խմբի, մանրամասն լսել նրանց որդիների ծառայության մասին, լսել նրանց բողոքները, որ իրենց զավակների սխրանքը ըստ արժանվույն գնահատված չէ։ Ո՞վ պետք է ըստ արժանավույն գնահատեր ո՞վ, մարդ, որը իր զավակներին հեռո՞ւ է պահել զինվորական համազգեստից։ Մարդ, որին բանակից, պատերազմից հարց ես տալիս ու լինելով պետության գլուխ՝ ասում է՝ դա իմ ոլորտը չէ՞։
Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել, որ հայրենիքի համար հերոս որդիներ են մեծացրել․ իսկ ինչո՞ւ դու չես մեծացրել նման որդիներ, Արմեն ձյաձա, բիզնեսմեն որդիներ, այո մեծացրել ես, ընտանիքի համար լավ զավակներ գուցե մեծացրել ես, հայրենիքի զավակ ինչի՞ չես մեծացրել։ Հըն, հեշըտ է, չէ՞, ուրիշի դարդը լսելը, որովհետև նրանք իրենց դարդը իրենց հետ առնելու են գնան քո սենյակից, իսկ դու գնալու ես բարբեքյու պատրաստելու։
Ցավում եմ, ափսոսում եմ, որ մեր զինվորների, մեր հերոսների ծնողներն էն աստիճանի անելանելի վիճակում են, որ իրենց համար ամենադատարկ զբաղմունքով են զբաղված, այն է՝ հանդիպել էդ Նիկոլի մոտ նախագահ աշխատող էդ անձի հետ։
Սևակ Հակոբյան
Yerevan.Today կայքի խմբագիր