Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-ի ներկայիս քայլերը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը դժվար է հասկանում: Yerkir.am-ի հետ զրույցում սա խոստովանելուց հետո խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը վստահեցրեց, որ «ՀԱԿ-ն էլ է շփոթված»:
Սաֆարյանը չի հասկանում` եթե երկխոսության շարունակականությունը կապված էր Տիգրան Առաքելյանի ազատ արձակման հետ, եւ եթե այսօր երկխոսության առկախման այդ «պատճառն» այլեւս չկա (Տիգրան Առաքելյանը դիմել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին իր պատճառով երկխոսությունը չդադարեցնելու խնդրանքով), ապա ինչո՞ւ է այսօր ՀԱԿ-ը նստել Ազատության հրապարակում:
Մեր դիտարկմանը, թե արտահերթ ընտրություններ են պահանջում, Սաֆարյանը թերահավատությամբ նշեց. «Հասկանալի չէ, կարծում եմ` ՀԱԿ-ը շփոթվել է, թե ինչ է ուզում: Արտահերթ ընտրություններ նա ուզում էր երկխոսության միջոցով, ասում էր, թե եգիպտական սցենարն իր համար անընդունելի է, իսկ այսօր…»:
Պատգամավորը վստահ է, որ ՀԱԿ-ն այլեւս չի հասկանում, թե ինչ է ուզում: Մի բան, սակայն, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի համար առավել քան հստակ է. «Այսօր ՀԱԿ-իշխանություն ամենալուրջ թեման` զուգարանի խնդիրն է»:
18:30-ին Ստեփան Սաֆարյանը Լեւոն Տեր Պետրոսյանին հարց չի ուղղելու: «Ամեն ինչ պարզ է, դեռ մի բան էլ ավելի»,- հավելեց ընդդիմադիր պատգամավորը: