Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իջևանի երկնքում ուղղաթիռը «սավառնել» է ավելի քան 30 րոպե
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի կայքէջին` armtimes.com-ին խիստ «մտահոգել» է «Իրատեսի» այսօրվա համարում տպագրված լուրերը` «Պատգամավոր ընկերոջ ծնունդին ուղղաթիռով է Իջևան գնացել»:
Լրատվամիջոցն իր սուրբ պարտքն է համարել անդրադառնալ լուրին ու հայտնի շրջանակների թելադրանքով շեղել լուրի բուն բովանդակությունը:
Վարչապետի մամուլի խոսնակը կայքի հետ զրույցում հերքել է, որ վարչապետն ուղղաթիռով է գնացել Իջևան` մի կողմ թողնելով լուրի ամենաէական հատվածը, այն է` Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել անտառտնտեսության պատասխանատուների, ոստիկանապետի ու ոստիկանության աշխատակիցների հետ:
Մի քանի պատգամավոր, պետական ծառայողներ կայքի այդ «մեկնաբանությունը» տեղադրել են Facebook-ի իրենց էջերում ու տարատեսակ շահարկումներ և «վերլուծություններ» են արել, ինչի համար ցավում եմ: Ինչո՞ւ, որովհետև լուրի կարևորությունը սահմանափակվում էր ոչ թե վարչապետի` ուղղաթիռով Իջևան գնալ-չգնալով, այլ այն հանգամանքով, որ բոլորի աչքից հեռու, գաղտնի հանդիպում է տեղի ունեցել, ինչի ժամանակ, ըստ երևույթին, քննարկվել է այս օրերի թոփ-թեման` ապօրինի անտառահատումը: Եթե կառավարությունը բաց ու թափանցիկ աշխատանք է որդեգրել ու հաշվետու է հասարակությանը, ապա ինչո՞ւ է ծննդյան պատրվակով գաղտնի հանդիպում կազմակերպվել, իսկ ռեստորանը շրջապատված եղել ոստիկաններով ու վարչապետի անվտանգությունը հսկող մեքենաներով:
Ինչ վերաբերում է ուղղաթիռին, ապա այն ուղիղ կես ժամ «սավառնել» է Իջևանի տարածքում, հետևաբար, այս մասով շահարկումները նույնպես անտեղի են: Իսկ այն արդարացումը, թե ուղղաթիռով ընկերոջ ծնունդին մեկնելու մեջ վատ բան չկա, քանի որ ուղղաթիռը թռիչքային պարտադիր ժամեր ունի, ու, այսպես,թե այնպես, պետք է օդ բարձրանա, ապա առաջարկում եմ՝ հաջորդ պարտադիր թռիչքի ժամանակ ուղղաթիռն ինձ տրամադրել` Լոռի` ծնողներիս դրանով այցի գնամ:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում