Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կմեկնարկի «Հայ ֆեստ» միջազգային թատերական փառատոնը, որին մասնակցում են ավելի քան 30 թատերախումբ` 18 երկրից: Այս տարի փառատոնն անցկացվում է «Տես թատրոն, լսիր թատրոն, խոսիր թատրոնից» խորագրով:
Փառատոնի շրջանակներում, Բրիտանական խորհրդի աջակցությամբ, կցուցադրվի բրիտանացի պարուսույց Բիլլի Քաուիի` նոր, եռաչափ գրաֆիկայով համակցված «Tango de Soleded» («Միայնության տանգոն») 10 րոպեանոց պարային բեմադրությունը:
Ինչպես տեղեկացրեց Բրիտանական խորհրդի արվեստի բաժնի ներկայացուցիչ Գրեգորի Նեշը, ներկայացումը նախատեսված է 1 հանդիսատեսի համար, այն բազմաթիվ միջազգային փառատոների է մասնակցել:
Սոֆյա Նեմեշը, ով ներկայացնում է Բուլղարիայից ժամանած թատերախումբը, նշեց, որ «Tango de Soleded» ներկայացման մեջ խառնել են տարբեր ոճեր:
«Այն տղամարդու ոգու մասին է. մենք միշտ մտածում ենք, որ տղամարդը պետք է ուժեղ լինի, իսկ ներկայացումով փորձել ենք տղամարդու թույլ կողմերը եւ գեղեցկությունը ցույց տալ»,- ասաց նա` հավելելով, որ եթե ցանկանում եք հասկանալ ներկայացման իմաստը, պետք է այն դիտելիս լինեք այնպիսին, ինչպիսին որ կաք` առանց «խաղալու»:
Փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանն էլ նշեց, որ, փառատոնի սոցիալական ծրագրի համաձայն, սահմանափակ թվով մարդիկ, ինչպես նաեւ երեխաներ մանկատներից, մուտք կունենան ներկայացումներին: