կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-25 21:21
Իրավական

Պարզվել է այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը

Պարզվել է այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը

ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը հայտնում է որ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել է թիվ 09/18 ընտրատեղամասում այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարած անձի ինքնությունը։


Նախաքննությամբ, մասնավորապես, պարզվել է, որ Երեւանի բնակիչ Դ.Մելիք-Ստեփանյանը 2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ նախագահի ընտրության օրը` ժամը 17:15-ին, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցում գտնվող «Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ»-ի վարչական շենքում տեղակայված թիվ 09/18 ընտրատեղամասում Գուրգեն Ղազախեցյանի անձնագիրն օգտագործելու միջոցով փորձել է քվեարկել վերջինիս փոխարեն, սակայն չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ միջամտել է նույն ընտրատեղամասի` Ր.Հովհաննիսյանի վստահված անձ Ա.Սարգսյանը:


Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ, 202-րդ եւ 203-րդ հոդվածներով` 25.03.2013թ. որոշում է կայացվել Դ.Մելիք-Ստեփանյանին ներգրավել է որպես մեղադրյալ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

 

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: