|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Տրվել է «Վերելք»-ի նոր ծրագրի մեկնարկը, որով արցախցի երիտասարդները հնարավորություն կստանան ձեռք բերել անհրաժեշտ և նախնական հմտություններ՝ ՀՀ-ում աշխատանքի անցնելու համար, իսկ լավագույն արդյունքներով ավարտած մասնակիցներին «Վերելք»-ի կողմից կտրվի աշխատանքի ուղղորդում և նյութական աջակցություն՝ մասամբ հովանավորելով մեկ տարվա աշխատավարձն ու խրախուսելով գործատուներին։
Ծրագրի բնույթը ձևափոխվել է և համապատասխանեցվել ՀՀ-ում արցախցի երիտասարդության դիմագրաված մարտահրավերներին լուծումներ առաջարկելու համար:
«Վերելք»-ի նոր ծրագրի մանրամասնությունների ներկայացումը տեղի կունենա Իբիս Երևան Կենտրոնում (Հյուսիսային պողոտա 5/1), ս․թ․ փետրվարի 5-ին՝ ժամը 19։00-ին։
Սիրով սպասում ենք․․․
Ծրագրին կարող եք գրանցվել verelk.am կայքում։