կարևոր
2578 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-24 13:37
Հասարակություն

Վաքըֆլը գյուղում հայերեն ներկայացում է բեմադրվել

Վաքըֆլը գյուղում հայերեն ներկայացում է բեմադրվել

Չնայած փետրվարյան ավերիչ երկրաշարժներին՝ Վաքըֆլը հայկական գյուղի բնակիչները շարունակում են աշխույժ մշակութային կյանք վարել։ Այսպես, վերջերս Վաքըֆլըում հայերեն ներկայացվել է Հակոբ Պարոնյանի «Պտոյտ մը Պօլսոյ թաղերու մէջ» ստեղծագործությունը։

Akunq.net-ի փոխանցմամբ, այդ մասին «Ակօս» շաբաթաթերթում գրում է Վարդան Էսթուկյանը։

Աղբյուրի համաձայն՝ ներկայացումը դիտել են շուրջ 200 հոգի։ Երկար տարիներ անց առաջին անգամ էր, որ հայերեն բեմադրություն էր կազմակերպվում Վաքըֆլըում։

Ներկայացման կազմակերպիչներից Անդրանիկ Բաքըրջըօղլուն Վարդան Էսթուկյանի հետ զրույցում նշել է, թե բեմադրությունը հատկապես լավ են հասկացել գյուղի տարեց բնակիչները, և որ կազմակերպիչները հատկապես ջանքեր են գործադրել, որ ներկայացումը բեմադրվի հայերեն։

https://www.agos.com.tr/tr/yazi/28911/vakifli-koyde-yillar-sonra-ermenice-tiyatro-sahnelendi

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net