|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանում, հայտարարել է, որ կոչ է անում Ղարաբաղյան հակամարտության կողմերին` օգտվել լրացուցիչ հնարավորություններից, որոնք ի հայտ են եկել Ռուսաստանի միջնորդական գործունեության շնորհիվ:
Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ Ռուսաստանն առաջադրելու է հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ վստահության հաստատման միջոցառումներ: Ս. Լավրովն իր ելույթում նաեւ անդրադարձել է Հարավային Կովկասի ընդհանւր իրավիճակին` նշելով, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է ուժային սցենարը Կովկասում բացառելու համար