կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-16 12:50
Տարածաշրջան

Վրաստանը երկխոսության հարթակ է առաջարկում Ղարաբաղյան հակամարտության կողմերին. Զուրաբիշվիլիին

Վրաստանը երկխոսության հարթակ է առաջարկում Ղարաբաղյան հակամարտության կողմերին. Զուրաբիշվիլիին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանը մեկ անգամ ևս առաջարկում է Ղարաբաղյան հակամարտության կողմերին երկխոսության և իրավիճակի լիցքաթափման հարթակ: Այս մասին նա ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում. հաղորդում է apsny.ge կայքը:

Ըստ Զուրաբիշվիլիի՝  այս հակամարտությունում Վրաստանը կանգնել է և կանգնած է խաղաղության կողմում:

«Այս այցը պլանավորված էր շատ վաղուց, և, ցավոք, անհնար էր իրականացնել․ համաճարակը, տարածաշրջանում զարգացած հակամարտությունը շատ էին խանգարում, և մենք չէինք կարող կազմակերպել այս այցը: Ես շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ Ձեզ ընդունելու Օրբելիանի պալատում: Մեր նախորդ հանդիպումից հետո մենք Կովկասում բախվել ենք շատ լուրջ մարտահրավերների: Մի կողմից՝ համաճարակի պատճառով, որը վնասեց բոլոր երեք երկրների տնտեսություններին, փակեց մեր հարաբերությունները աշխարհի հետ, մեր հարաբերությունները մարդկանց հետ և խլեց մարդկային կյանքեր: Այնուամենայնիվ, պատերազմի պատճառած կորուստները շատ ավելի դժվար էին տարածաշրջանի և առանձին երկրի համար: Ցանկանում եմ ցավակցություն հայտնել այս պատերազմի ընթացքում զոհվածների ընտանիքներին և ցավակցություն հայտնել Ձեզ, պարո՛ն նախագահ: Հակամարտության ընթացքում, ինչպես հիմա, Վրաստանը կանգնած էր  խաղաղության կողմում: Ի նշան դրա, առաջարկվել է պլատֆորմ՝ հանդիպելու, երկխոսելու և իրավիճակը լիցքաթափելու համար։ Այս առաջարկը ցանկացած պահի մնում է ուժի մեջ»,- ասել է Զուրաբիշվիլին:

Հիշեցնենք, որ պատերազմի օրերին բազմիցս ապացուցվել է, որ Վրաստանը, չնայած հայտարարված չեզոքությանը, թույլատրում էր իր տարածքով զենքեր տեղափոխել Ադրբեջան։