|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) եւ Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հունիսի 27-28-ին այցելել են Վիեննա եւ Բրատիսլավա՝ ներկայացնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների մշտական ներկայացուցիչներին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերին եւ ԵԱՀԿ-ում նախագահող Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակին համանախագահների տարածաշրջան վերջին այցի եւ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Մոսկվայում եւ Վաշինգթոնում ունեցած խորհրդակցությունների արդյունքները:
Նրանք նաեւ հանդիպել են ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ղեկավար Վլադիմիր Մինարիկի հետ: Այս հանդիպումներին մասնակից է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի մշտական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Համանախագահները ողջունել են հունիսի 28-ին բանտարկյալների միաժամանակյա ազատ արձակումը եւ բարձր են գնահատել ԿԽԿՄ ջանքերը` ուղղված ձերբակալվածների նկատմամբ առաջին դրական քայլին աջակցելուն:
Համանախագահները կոչ են արել կողմերին լրացուցիչ կոնկրետ հումանիտար ջանքեր գործադրել որքան հնարավոր է շուտ բովանդակային բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտի հետագա ամրապնդման համար»։