Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանում վերջին շրջանում տեղի ունեցած ավազակային հարձակումների դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում իրականացված օպերատիվ-որոնողական եւ քննչական գործողությունների արդյունքում ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը, ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը և Երևան քաղաքի վարչությունը 2011 թվականի սեպտեմբերի 23-ի վաղ առավոտյան վնասազերծել են հանցավոր կայուն մի խումբ, որը կասկածվում է մայրաքաղաքում իրականացված ծանր հանցագործություններ կատարելու մեջ:
Ստացած օպերատիվ տվյալների համաձայն՝ հանցավոր խումբը ծրագրում էր իրականացնել նոր հանցագործություն, ինչը ձախողվել է ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում: Հանցավոր խմբի անդամները ոստիկանության աշխատակիցներին ցույց են տվել զինված դիմադրություն, ինչը հաջողվել է կանխել, եւ հանցավոր խումբը վնասազերծվել է: Հայտնաբերվել եւ առգրավվել է մեծ քանակությամբ զենք եւ զինամթերք, հանցագործության գործիքներ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի հատկանիշներով: Բերման է ենթարկվել 13 անձ: Ոստիկաններին դիմադրություն ցույց տված և փախուստի դիմած անձանցից մեկը՝ մահացել է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տվյալ անձի ինքնությունը: Կատարվում է նախաքննություն պարզելու բերման ենթարկված անձանց մեղսակցությունն ու դերակատարության աստիճանը մայրաքաղաքում տեղի ունեցած ծանր հանցագործություններին:
Ինտերնետային լրատվամիջոցների հրապարակումները, թե որպես հանցավոր խմբի անդամ բերման ենթարկվածների թվում են տարբեր բարձրաստիճան պաշտոնատար անձանց որդիներ, իրականությանը չի համապատասխանում:
Ըստ ՀՀ գլխավոր Դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանի նույնպես` լուրերը, թե տարբեր պաշտոնատար անձանց որդիներ են բերման ենթարկվածների թվում, իրականությանը չեն համապատասխանում: ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին բերման ենթարկվել է ավելի ուշ` Երեւանի պետական համալսարանի մոտակայքից` մի քանի մեքենաների պատկանելությունը ճշտելու համար իրականացվող միջոցառումների արդյունքում: Մի քանի անձինք են բերման ենթարկվել այդ կապակցությամբ: Նրանց տեսել են մի մեքենայի մոտ, որը կասկածվում է, թե օգտագործվել է այդ անձանց կողմից: Սոնա Տռուզյանը news.am-ին հայտնել է, որ ՀՔԾ պետի տեղակալի որդին առայժմ գտնվում է ոստիկանությունում:
«Իրականացվում է նախաքննություն, արդյունքների մասին կտեղեկացվի լրացուցիչ: Կոչ եմ անում զերծ մնալ տարբեր անձանց վերաբերող, երբեմն նաեւ անմեղության կանխավարկածը խախտող հրապարակումներից»,- ասել է նա: