Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՎԵՏՕ շարժման հիմնադիր Նարեկ Մալյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որին կից հրապարակել է ս.թ. մարտի 3-ի լույս 4-ի գիշերը իր տան շքամուտքի մոտ իր նկատմամբ իրականացված առևանգման փորձի տեսանյութը: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Մարտի 3-ի լույս 4-ի գիշերը իմ տան շքամուտքի մոտ իմ նկատմամբ սորոսականների կողմից իրականացված կազմակերպված և խմբակային հարձակման և առևանգման փորձի` առ այս պահը չհրապարակված տեսանյութն է սա:
Հիշեցնեմ, որ հանցագործ սորոսականներն առ այսօր ազատության մեջ են: Առ այս պահը որևէ իրավապաշտպան կազմակերպություն պաշտոնապես չի դատապարտել այս հանցագործությունը:
Սորոսի գրասենյակի վարձու մարդասերներին հրահանգված է լռել: Այս ընթացքում լուռ էր նաև ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովը, որը վաղը արտահերթ նիստ է գումարելու «ազատագրենք Սորոսի գրասենյակը ցուցարարներից» օրակարգով:
Ասածս այն է, որ մեր երկրում օրենքը գործում է միայն ընտրյալների համար: Պետությունը չի գործում և ըստ էության արդարության վերականգնումը իրականացվում է քաղաքացիների սեփական ուժերով: Իրավապաշտպանները իրականում պաշտպանում են ոչ թե մարդու իրավունքները՝ այլ իրենց խմբային, ոհմակային շահերը:
Տեսանյութը ՎԵՏՕ-ի էջում կտեղադրվի երեք լեզուներով ուղեկցվող բացատրությունով»: