Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Օդեսացի ոստիկանները փնտրում են 23-ամյա Ալեքսանդր Կուրեննոյին, ով Live journal-ի իր էջում հայտարարել է, որ կրկնելու է նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկի հանցագործությունը, եւ այդ տեղեկությունն ուղարկել է ուկրաինական մի շարք ԶԼՄ-ների. տեղեկացնում է rosbalt-ը:
Կուրեննոյը պատրաստվում է այս շաբաթ ահաբեկչություն իրականացնել ուսանողական հանրակացարաններից մեկում, որտեղ արտասահմանցիներ են բնակվում: Դրանով նա ցանկանում է բարձրացնել միգրանտների հարցը:
«Ամեն տարի ես ավելի քիչ եմ ճանաչում իմ քաղաքը: Մեր փողոցները հեղեղել են միգրանտներն ու օտարերկրացիները: Ես սարսափով եմ պատկերացնում, թե ինչպես ապագայում մենք` ուկրաինացիներս, փոքրամասնություն կդառնանք հարազատ քաղաքում, մեր երկրում»,- գրել է Կուրեննոյը` դրանում մեղադրելով «իլյումինատներին եւ այլ մասոնների»:
Ի դեպ, Live journal-ում նա գրանցվել է 2013 թվականի հունվարի 12-ին եւ կատարել է միայն մեկ` վերը նշված գրառումը: