կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-13 16:57
Իրավական

ՊԵԿ-ի ղեկավարությունը պարտակում է հանցագործությունը

ՊԵԿ-ի ղեկավարությունը պարտակում է հանցագործությունը

Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբն անդրադարձել է ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի հիմնադրած «Արին կապիտալ» ներդրումային ընկերության վերաբերյալ քր գործին:

 

Արդեն շուրջ 1տարի 7 ամիս է, ինչ ՊԵԿ-ում հարուցված է ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի և նրա կողմից հիմնադրված և նրա «գործընկերների» ջանքերի շնորհիվ  կանխամտածված սնանկության տարված «Արին կապիտալ» ներդրումային ընկերության վերաբերյալ քրեական գործը, սակայն առ այսօր ոչ տուժողներ կան, ոչ կասկածյալներ, ոչ էլ մեղադրյալներ:

Նախաքննության անվերջանալի ընթացքի վերաբերյալ ՀՀ Պետական եկամուտների կոմիտե և ՀՀ գլխավոր Դատախազություն' գործը հսկող դատախազ Լեռնիկ Հովհաննիսյանին ուղղվող նախաձեռնող խմբի հաճախակի հարցումները կամ անպատասխան են մնում, կամ տրվում է միևնուն պատասխանը. «նշանակված է համալիր փորձաքննություն»:

 

 

Թե ինչու 1 տարի 7 ամիս անց դեռ նոր է նշանակվում համալիր փորձաքննություն, որն էլ գուցե ևս մեկ տարի տևի, հայտնի չէ: Իսկ սփյուռքահայ գործարարի և նրա փաստաբանների համոզմամբ, տիրող իրավիճակը միայն փաստում է, որ կանխամտածված սնանկության փաստով հարուցված քրեական գործը միայն ձևականորեն է հարուցվել և գործի քննություն իրականում չի իրականացվում:

 

 

Ներդրողների շահերը պաշտպանող խմբի հետ զրույցում ամերիկահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը մի շարք փաստեր է տրամադրել, որոնք ըստ փաստաբանի, հաստատում են, որ ՀՀ Պետեկամուտների կոմիտեն ամենևին էլ շահագրգռված չէ կանխամտածված սնանկության փաստով հարուցված քրեական գործի օրինական ընթացքով, քանի որ ի սկզբանե հովանավորել է ընկերության տնօրենի Եսայանի և ընկերության փաստացի ղեկավար Մանգասարյանի կողմից հարկեր չվճարելով զուգորդված թալանը:

 

 

«Մենք նորանոր փատեր ենք բացահայտում, որոնք հաստատում են, որ ՊԵԿ-ը նախ հովանավորել է հարկեր վճարելուց չարամտորեն խուսափող անձանց, որպեսզի նրանք, անգամ դատական արգելանքի առկայության պայմաններում, օտարեն «Արին կապիտալ» ներդրումային ընկերության գույքը և յուրացնեն գումարները: Դրանից հետո հարուցված սնանկության վարույթով իրենց անգործությամբ որևէ իրավական միջոցի չեն դիմել կեղծ պահանջերով ապահովված պարտատեր «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ի պահանջների հաստատման դեմ և դրանով իսկ ինքնակամ հրաժարվել են պետությանը հասցված վնասը վերականգնելու իրական հնարավորությունից, քանի որ «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ն տիրացել է  «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը մնացած ողջ գույքին և որևէ պարտատեր ապահովում ստանալու իրական հնարավորություն չունի»,- ասում է փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

 

 

Ըստ փաստաբանի' կան փաստեր, որոնք հաստատում են, որ սնանկության գործով հարկային մարմինը երբեք հարկ չի համարել մասնակցել տարբեր դատական ատյաններում քննվող մեկ տասնյակից ավելի դատական նիստերին կամ  անդրադառնալ սնանկության վարույթի շրջանակներում «Արին կապիտալ» ներդրումային ընկերությանը պատկանող շուրջ 2մլն դոլար իրական արժեքով գույքը ապօրինի պահանջների դիմաց «ՎՄԳ գրուպ» ՓԲԸ-ին հանձնելուն:

Սա, ըստ  Հովհաննիսյանի, ՊԵԿ-ի սիրելի հոդվածի հիմքով քրեական գործ հարուցելու առիթ է, այն է' «Հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը»: Հոդվածն ի դեպ նախատեսում է պատիժ ազատազրկման ձևով'հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

 

 

Սակայն ինչ է անում ՊԵԿ-ը արդեն 1 տարի 7 ամիս....

Փաստաբանը ՊԵԿ-ի քայլերին այլ բնութագրում չի կարողանում գտնել բացի այն, որ ՊԵԿ ղեկավարությունն այսօր շարունակում է պարտակել հանցագործությունը, այսինքն' հովանավորում է հանցագործության կատարած անձանց և անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում հանցագործություն կատարած անձանց շրջանակը և պետության պատճառված իրական վնասի չափը պարզելու համար: