կարևոր
3613 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-15 22:07
Հասարակություն

Ո՞ր մեկն է ավելի մեծ հանցագործություն, երկու քաղաքացու զրո՞ւյցը, թե՞ վարչապետի, ՀՔԾ, ԱԱԾ պետերի պայմանավորված հանցագործությունը․ Սևակ Հակոբյան

Ո՞ր մեկն է ավելի մեծ հանցագործություն, երկու քաղաքացու զրո՞ւյցը,  թե՞ վարչապետի, ՀՔԾ, ԱԱԾ պետերի պայմանավորված հանցագործությունը․ Սևակ Հակոբյան

Yerevan.Today֊ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը գրում է

Հայաստանում երբևէ հրապարակված ամենասկանդալային ձայնագրությունը ո՞րն էր, հիշում եք, չէ՞։ 2018 թվականի սեպտեմբերի 11-ին հրապարակվածն էր, որտեղ ՀՔԾ ղեկավարը, ԱԱԾ ղեկավարը, վարչապետը քննարկում էին Ռոբերտ Քոչարյանին ուզած-չուզած կալանք տալու հարցը։
 
Այդ ժամանակ ձայնագրությունների փաստով քրեական գործ չհարուցվեց, այլ հարուցվեց քրեական գործ, թե ինչու են ապօրինի ձայնագրել։ Արդարադատության նախարարը Արտակ Զեյնալյանը, որ էսօր Նիկոլի կոալիցիոն գործընկերն է, ասում էր՝ գաղտնալսելն ապօրինի է, ուրեմն թեմային չեմ անդրադառնում։ 

Էսօր մեր երկրում քրեական գործեր են հարուցվում Նիկոլի կայքերում հրապարակված գաղտնալսումներով ու ոչ թե ձայնագրողների վերաբերյալ, այլ ձայնագրության մեջի մարդկանց։ 

Երկակի ստանդարտ է, չէ՞։ 

Եթե անգամ էդպիսի բան է եղել, ո՞ր մեկն է ավելի մեծ հանցագործություն, էն որ երկու քաղաքացի, ոչ պաշտոնյա, այլ ընդամենը քաղաքացի իրար հետ զրուցում են ու պայմանավորվո՞ւմ, թեկուզ ապօրինի բանի շուրջ,, թե՞ այն, որ իրար հետ ապօրինի բանի շուրջ պայմանավորվում են, հանցագործություն են անում վարչապետը, ՀՔԾ պետը, ԱԱԾ պետը։