Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատամարտիկ Արթուր Եղիազարյանը Facebook-ի իր էջում գրում է. «Մի քանի օր առաջ, ՖԲ ընկերներիցս Անդրանիկ Դավթյանը երբ իմացավ, որ վաղն Արցախ եմ գնալու ու տեսակցելու զինվորներիս, անհատական հաղորդագրությամբ գրեց, որ իր կողմից մի փոքրիկ նվեր՝ քաղցրավենիք է ուզում տալ: Անկեղծորեն ուրախացա նման անշահախնդիր վերաբերմունքից, և շնորհակալություն հայտնելով ասացի, որ կարևոր չի այդ նվերը, ավելի կարևոր էր նման մարդկային վերաբերմունքը: Բայց նա շատ անկեղծ ու սրտանց պնդեց իր առաջարկը, և որպեսզի չվիրավորեմ՝ համաձայնեցի: Հայ մարդ է՝ սրտանց ցանկանում է իր կողմից հայ զինվորին ինչ որ բան իր կողմից տա՝ թող տա:
Այսօր Անդրանիկը զանգահարեց և պայմանավորվեցինք մեր թաղամասում հանդիպել: Դե ինչ, թող մի փոքրիկ տոպրակ էլ «Ամառ Պապիկի» կողմից լինի: Երբ հանդիպեցինք, պարզվեց, որ ոչ թե մի փոքրիկ տոպրակ է, այլ ... երեք արկղիկ՝ տարբեր տեսակի քաղցրավենիքներով: Ասացի՝ Անդրանիկ ջան, այս ի՞նչ ես արել, ինչու՞ ես այսպիսի նեղություն քաշել, ասաց. «Ես էլ եմ զինվոր եղել, և ուզում եմ մի փոքրիկ բանով էլ ես այսօր օգտակար լինել հայ զինվորին»:
Շնորհակալ եմ քո անկեղծ, նվիրված ու անշահախնդիր կեցվածքի համար, Անդրանիկ ջան: Վաղը քո նվերը հասցեատերերին՝ զինվորներին կհասնի:
Հ.Գ. Ժողովուրդ, այս ազգը չի կորչի, քանի դեռ այսպիսի անշահախնդիր ու նվիրյալ որդիներ ունի:
Հետո ասում են, որ ՖԲ-ն բացառապես վիրտուալ տարածք է ...»: