|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այսօր Գյումրիում տեղի ունեցած երկու անձի սպանության դեպքի առթիվ։
Գյումրիի բժշկական կենտրոնից մայիսի 17-ին՝ ժամը 17:15-ին, ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել երկու անձի դի։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժողների ինքնությունը, ովքեր հորեղբոր որդիներ են՝ ծնված 1981 և 1985 թթ.։ Նախնական տվյալներով՝ երիտասարդները կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներն ստացել են Գյումրիի Ղուկասյան փողոցում ինքնաձիգից արձակված կրակոցների հետևանքով,դեպքի վայրում հայտնաբերվել են պարկուճներ։
ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի՝ երկու կամ ավելի անձանց սպանությունը, և 235-րդ հոդվածի 1-ին մասի՝ ապօրինի կերպով ձեռք բերված զենք պահելը, հատկանիշներով, մշակվել է քննչական պլան, աշխատանքային վարկածներ, և ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ սպանությունը բացահայտելու ուղղությամբ։