|
Փոխարժեքներ
26 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ «Հայացք»-ի թղթակցին վստահեցրեց, որ հանրապետության խաղող մթերող բոլոր ձեռնարկությունները ցանկացած սորտի 1 կգ խաղողի դիմաց այս տարի գյուղացուն կվճարեն 130 դրամ: Նախարարը նշեց, որ գյուղացիներից այդ ուղղությամբ ստացվող բողոքներն անհիմն են: «Ուրեմն լսեք` ինչ եմ ասում. բոլոր սորտի խաղողները մթերում են 130 դրամով: Եթե այլ օրինակ լինի, ինձ ասեք»,- վրդովված նշեց նախարարը:
Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են ամեն տարի եւ այս տարի նույնպես գյուղացիները դժգոհում մթերման ցածր գներից, նախարարը պատասխանեց. «Ես չգիտեմ, չգիտե՞ք` ընդդիմություն կա, բան կա, ստից պառաժներ են գցում»:
Նշենք, որ ամեն տարի այս սեզոնին խաղողագործները կանգնում են միեւնույն խնդրի առաջ. մթերման դիմաց նրանց համարժեք փոխհատուցում չեն տալիս, գումարն ուշացնում են, խաղողի բերքի մի մասը չեն մթերում: