Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ԱԺ-ում իր ելույթում անդրադարձավ ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում Փաշինյանի բաց թողած բացառիկ հնարավորությանը՝ հայտնում է Yerkir.am-ը։
«Օրերս` ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանում, Փաշինյանը բացառիկ հնարավորություն ուներ միջազգային այդ բարձր հարթակում բարձրաձայնելու Հայաստանի շուրջ ծավալվող աշխարհաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակի, նոր պատերազմի հնարավորության, նաև գոյաբանական այն ռեալ սպառնալիքների մասին, ինչի մեջ հայտնվել է Հայաստանը:
Ներկայացնելով գոյություն ունեցող խնդիրների լուծման վերաբերյալ իր տեսակետներն ու առաջարկությունները՝ Փաշինյանը հնչեցրեց անհասցե՝ Լեռնային Ղարաբաղը ենթարկվեց ագրեսիայի արտահայտությունը, մոռանալով, իսկ ավելի շուտ չցանկանալով բարձրաձայնել այդ ագրեսիայի հիմնական դերակատարի՝ Թուրքիայի անունը:
Փաստագրված հանցագործությունների կողքին Փաշինյանը չհիշատակեց ագրեսորների կողմից օգտագործված ՝ ֆոսֆորյաին ռումբերի մասին, որը միջազգային կոնվեցիայով արգելված զանգվածային ոչնչացման զինատեսակ է:
Մարդն, ով երկու տարի առաջ բղավում էր՝ թե Արցախն Հայաստանն է և վերջ, որը Շուշիում նախագահական երդմնակալության էր մասնակցում, ՄԱԿ-ի հարթակից ճիգ անգամ չգործադրեց՝ բարձրաձայնելու թշնամու կողմից Շուշին ու Հադրութը օկուպացնելու մասին, այն Հադրութի մասին, ուր պատմականորեն թուրքական ենթակայություն ու թուրքի ոտք երբեք չի մտել:
Բայց, ինչպես կարող էր հանկարծ նրա խոսույթում՝ որպես քաղաքական փաստարկ արժևորվել Արցախի Հանրապետությունը կամ Շուշին: Այն դեպքում, երբ երբ Շուշին ուրանալու նրա բացահայտ սին փաստարկներին երեկ ավելացավ ևս մեկը՝ երեսուն տարի այնտեղ մեր կողմից ոչինչ կառուցված չլինելու մասին ողորմելի սուտը:
Մինչդեռ ՄԱԿ-ի բարձրագույն ամբիոնից թուրք ադրբեջանական ագրեսիայի և այլ փաստարկների բարձրաձայնումն ուժեղացնելու էին բանակցային գործընթացքում ՀՀ դիրքերը:
Եվ թող իմ ընդդիմախոսները չփորձեն Լեռնային Ղարաբաղին վերաբերող ՄԱԿ-ի ոչ հայամպաստ բանաձևեր և հոդվածներ հիշատակել: Դրանք չեն վերաբերում Շուշիին ու Հադրութին:
Թե Շուշին, թե Հադրութը թշնամուն հանձնելը երբեք չի քննարկվել բանակցային գործընթացի որևէ փուլում, ինչի մասին խոսել է նաև ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Փաստորեն, ՄԱԿ բարձր ամբիոնից չխոսելով Լեռնային Ղարաբաղի հանրապետությունից բռնի և ապօրինաբար, միջազգային
քրեական արարքների կատարմամբ տարածքների բռնազավթման մասին, Փաշինյանը շարունակում է առաջ տանել այն թեզը, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի ադրբեջանի ժողովրդի համար:
Թերևս հենց այս համոզումով էլ պայմանավորված՝ խոսելով Սոտք- Խոզնավար հատվածում Ադրբեջանական զորամիավորումների ներխուժման մասին, Փաշինյանը մոռանում է Հայաստանի Հանրապետության մեկ այլ տարածքում՝ Սյունիքում տարածքային զավթումների և Գորիս Կապան ճանապարհի որոշ հատվածների Ադրբեջանի կողնից փաստացի վերահսկման մասին:
Ոչ մի պատահական բան՝ դժվար չէ եզրակացնել. Հայասռանից դրական ազդակների մասին թուրքական կողմի հայտարարությունները պարտվողական, նվաստացուցիչ ու անարժանապատիվ հենց այս վարքագծի վրա են խարխված:
Իսկ տարածրջանի համար խաղաղ զարգացման փաշինյանական տեսլականն այս անգամ ծառայեցվում է Թուրքիայի շահերին՝ ստորադասելով մեր պետականության ապագան ու մեր կենսական շահերը»,-ասաց Լիլիթ Գալստյանը:
Մանրամասն՝ տեսանյութում․