Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ հերթական քառօրյայում քննարկվում էր ՀԾԿՀ 2016թ. տարեկան ծրագիրը: Ելույթ ունեցողները խիստ քննադատության ենթարկեցին ՀԾԿՀ-ի գործունեությունը:
Ամփոփիչ ելույթով հանդես եկավ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա նախ սկսեց վստահեցնել, թե կան պետություններ, որտեղ էլեկտրաէներգիայի սակագինն ավելի բարձր է, քան Հայաստանում: «Պետք է ասեմ, որ կան երկրներ, որտեղ շատ ավելի բարձր է գինը: Հայաստանում սակագնի միջին մեծությունը համարժեք է 10 ԱՄՆ սենտին` կիլովատտ ժամի դիմաց»,- ասաց Նազարյանը:
Տեղից արձագանքեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ մեղադրելով Նազարյանին սուտ խոսելու մեջ:
«Եկամուտների տերը ես չեմ… Դուք եք թյուրիմացության մեջ գցում, երբ համեմատում եք Բելառուսի և Ուկրաինայի հետ, որտեղ կա պետական սուբսիդավորում»,- ասաց Նազարյանը:
Հրանտ Բագրատյանն էլ բղավեց` չկա:
«Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ՝ կա»,- հայտարարեց Նազարյանը:
«Չկա»,- պնդեց Բագրատյանը:
Լեզվակռիվ սկսվեց Բագրատյանի ու Նազարյանի միջև, մեկը մյուսին սկսեցին մեղադրել սուտ խոսելու մեջ: Բագրատյանը վարման կարգով ձայն խնդրեց, սակայն Հերմինե Նաղդալյանը ասաց, որ ԱԺ կանոնակարգ-օրենքը չի նախատեսում վարման կարգով խոսել այդ պահին: Բագրատյանը զայրացած տեղից բղավեց, որ Նազարյանն ամեն անգամ գալիս, «ստից-մտից բաներ է ասում, բոլորին խաբում», իսկ իրեն էլ ձայնի իրավունք չեն տալիս, որ Նազարյանի «ստերը բռնի»: