|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ոնց ստից և թուլամորթ պաշտոնավարեց, այդպիսի ստից և թուլամորթ տեքստով էլ հրաժարական տվեց, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին։
«Համընդհանուր սարկազմից և անակնկալից անդին՝ երկու նախնական և փոխլրացնող դիտարկում.
1. Հայաստանի գլխին կախված ամպերից նոր ուժեղ շանթ է գալու մեր գլխին արտաքին աշխարհից, որի նախաշեմին Արմեն Սարգսյանը որոշել է թռնել։
2. Այս քայլով նա ճանապարհը էլ ավելի է մաքրում Նիկոլի համար՝ երկրում իշխանությունն իր ձեռքերում ամբողջությամբ կոնսոլիդացնելու համար, այդ թվում՝ կեղծ օրակարգ հանդիսացող սահմանադրական փոփոխություններով։
Հ. Գ. Ռուսերեն մի դիպուկ բառ կա՝ слизняк. Սրա դեպքում կարելի է ասել՝ улизняк…», - նշել է Աշոտյանը։