|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիթ Էրդողանը մայիսի 16-ին կհանդիպի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ. տեղեկացնում է CNN Turk-ը: Նշվում է, որ հանդիպման ժամանակ քննարկվելու են թուրք-իսրայելական հարաբերությունները, նաեւ իրադրությունը Սիրիայում եւ Իրաքում: Սպասվում է, որ Էրդողանը կառաջարկի Օբամային` մեծացնել ճնշումը Դամասկոսի վրա:
Ըստ հեռուստաալիքի` այդ հանդիպման նախապատրաստությունը կսկսվի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի` այսօր Թուրքիա կատարած այցի ընթացքում: