Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 18-ին Երեւանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում հերթական համերգն էր: Ծրագրում Յոհաննես Բրամսի ու Դմիտրի Շոստակովիչի ստեղծագործություններն էին:
Չնայած այն հանգամանքին, որ ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը նստած էր ղեկավարում համերգը` առողջական խնդիրներից ելնելով, հանդիսատեսները համերգի վերջում չէին շտապում լքել դահլիճը` պահանջելով կրկին ինչ-որ բան կատարել:
Բայց ցավով պետք է նշենք, որ դահլիճը կիսադատարկ էր: Ավելին` պարտերի միայն կենտրոնն էր զբաղված: Հարց է ծագում` արդյո՞ք արժե կազմակերպել Երեւանյան միջազգային փառատոն մի քանի տասնյակ մարդու համար, եւ դեռ այլ երկրներից ժամանած դաշնակահարներին էլ ցույց տալ, թե ինչպես մեր բազմազբաղ հասարակությունը չի կարողանում դասական երաժշտության համար ժամանակ եւ գումար հատկացնել` փոխարենը ամոթ համարելով սրճարանում «դատարկ» սուրճ պատվիրելը: Իսկ առհասարակ` մարդիկ գիտեն, թե ով է Բրամսը կամ Շոստակովիչը` չնայած մեր եթերը միայն ռաբիզիկներին է տրամադրված, իսկ Բրամսը կամ Շոստակովիչը ուղղակի գեղեցիկ հնչող անուններ են:
Ում համար են «Ոսկե ծիրան»-ները եւ «Կինոաշուն»-ները, եթե մարդիկ նախընտրում են ինտերնետով սեքս նայել (հայերը համացանցով 2010-ին ամենից շատ փնտրել էին հենց սեքս բառը)...
Գուցե անհրաժեշտ է նախ մեր հասարակությանը կրթել մշակութային ոգով, հետո նոր միջոցառումներ կազմակերպել, այն էլ` միջազգային մակարդակի: Համաձայն եմ` դրանք էլ կրթման մի ձեւ են, բայց չէ որ դպրոցն ավարտելու համար պետք է նախ 1-8-րդ դասարաններն ավարտել:
Ո՞ւմ ենք խաբում: Արդյոք, հնարավոր չէ՞ այդ ծախսվելիք գումարները հատկացնել երիտասարդներին կրթելու գործին: Ո՞ւմ են պետք միջոցառման մասին պատմող հազարավոր բարձրորակ թերթոնները, որոնք լավագույն դեպքում առանց պատռվելու են աղբաման նետվում:
Սրանք հարցեր են, որոնք դեռ երկար հարց մնալու ճակատագրին կարժանանան, քանի որ նույն այս միջոցառումների կազմակերպիչները ո'չ կույր են եւ ո'չ էլ խուլ...