կարևոր
955 դիտում, 3 ժամ առաջ - 2025-05-06 10:12
Հասարակություն

Բերդում Ն․ Փաշինյանի ու Ա․ Հակոբյանի դասախոսությունները՝ կիսադատարկ դահլիճում․ նրանց ոչ մի հարց չեն տվել․ Ոսկան Սարգսյան

Բերդում Ն․ Փաշինյանի ու Ա․ Հակոբյանի դասախոսությունները՝ կիսադատարկ դահլիճում․ նրանց ոչ մի հարց չեն տվել․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանն անդրադարձել է Բերդում անցկացված Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի, այսպես կոչված, դասախոսություններին։

«Մայիսի 4-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքի մշակույթի տանը «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի դասախոսությունները կայացել են կիսադատարկ դահլիճում։ Չնայած հանդիպմանը ներգրավել են համայնքի պետական հանրակրթական դպրոցների, բուժհիմնարկների աշխատողների, ուսանողների, սակայն 500 տեղանոց դահլիճը չեն կարողացնել լցնել, դահլիճի վերջին շարքերը դատարկ են եղել։ Ուշագրավ է, որ Բերդ համայնքի բնակիչներից ոչ մեկը հարցեր չի տվել դասախոսություններ կարդացած Նիկոլ Փաշինյանին ու Աննա Հակոբյանին։ Ավելին՝ վարչապետին ոչ ոք հարց չի տվել Բերդ համայնքում առկա բազում խնդիրների, բնակիչներին հուզող հարցերի մասին»։