կարևոր
1096 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-15 11:25
Հասարակություն

Ագրարայինի 95-ամյակը, կիսադատարկ դահլիճը, տիկին Ժաննան ու ռեկտոր Զաքարյանի «անզուգական» դաշնամուրային կատարումը

Ագրարայինի 95-ամյակը, կիսադատարկ դահլիճը, տիկին Ժաննան ու ռեկտոր Զաքարյանի «անզուգական»  դաշնամուրային կատարումը

Երեկ Հայաստանի ազգային ագրարային համալսարանում նշում էին հիմնադրման 95-ամյակը: Ներկաներին կիսադատարկ դահլիճում ողջունել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով այս անգամ ևս չի ալարել խոսելու ագրարայինի «աննախադեպ» զարգացումների մասին: Ագրարայինի դահլիճն ունի 400 նստատեղ, սակայն միջոցառման ընթացքում դրանց մեծ մասը այդպես էլ մնացել է դատարկ: Չնայած նրան, որ Ժաննա Շինարարը խոսել է ընդունելության աննախադեպ արդյունքների մասին, դահլիճում մատերի վրա կարելի էր հաշվել ուսանողներին:

Ագրարայինի հնաբնակներից Yerkir.am-ի հետ զրույցում ցավով նշեցին, որ հոբելյանական միջոցառմանը չեն մասնակցել արտերկրյա բուհերի ռեկտորներ կամ պատվիրակություններ, իսկ հայաստանյան բուհերից ներկա են եղել 1-2 ռեկտորներ: Այսօր համալսարանում երանությամբ են հիշում նախկին ռեկտորներ Գյուլխասյանի ու Թարվերդյանի կազմակերպած հոբելյանական  միջոցառումները, որոնք ուղեկցվում էին միջազգային գիտաժողովներով ու տասնյակ արտասահմանյան պատվիրակությունների մասնակցությամբ:

Շուրջ մեկդարյա պատմություն ունեցող բուհի ծնունդը ներկաները թերևս կհիշեն մեկ դրվագով: Բուհի ռեկտոր Հրաչյա Զաքարյանը (մինչ երեկ ռեկտորը Հրաչյա Զաքոյանն էր, սակայն միջոցառումից հետո համալսարանի էջում տեղադրվեց նյութ, ըստ որի ռեկտորը Հրաչյա Զաքարյանն է)  նվագել է դաշնամուր: