| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-09-19 14:44
            14 տարի առաջ - 2011-09-19 14:44  
         
                
            ՀՀ անկախության 20-րդ տարեդարձին նվիրված «Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթը մեկնարկել է օգոստոսի 29-ին:
Մրցույթին ներկայացված լուսանկարները պետք է արտահայտեին անկախության գաղափարը եւ նվիրված լինեին ՀՀ անկախության 20-րդ հոբելյանին:
Մրցութային 18 օրվա ընթացքում, որոնց մասնակցել են նաեւ արտերկրում ապրող մեր հայրենակիցները, ներկայացվել է 214 լուսանկար: Կազմակերպիչների համար առաջնայինը լուսանկարների բովանդակությունն էր ու ստեղծագործական մոտեցումը, քանի որ այն նախատեսված էր ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սիրողական լուսանկարիչների համար: Լուսանկարներում հիմնականում իշխում էր եռագույնը, շատ էին երեխաների մասնակցությամբ լուսանկարները: Պրոֆեսիոնալ ժյուրին ընտրեց երեք լավագույն լուսանկար:
«Հայաստանը դու ես» լուսանկարների մրցույթի մասնակից Նվեր Ղազարյանի համար անկախությունն արտացոլված է եռագույնի երանգներն ընտրած մանկան հայացքում: Հենց նրա լուսանկարն է արժանացել առաջին մրցանակի: Երկրորդ մրցանակին արժանացավ Ռազմիկ Փաշիկյանի լուսանկարը, իսկ երրորդը`Արման Ղարաջանյանն է: Երեք լավագույն լուսանկարի հեղինակները կստանան հավաստագիր եւ հուշանվերներ «Հայաստանը դու ես» կարգախոսով: Հատուկ մրցանակ ու հավաստագիր կստանա նաեւ «Ֆեյսբուք»-ում ամենաշատ հավանություն ստացած լուսանկարի հեղինակ Արմեն Ղազարյանը: