կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-01 12:10
Մշակույթ

˝Կոտրված եղունգներ˝-ով էլ ամփոփվեց ˝Արմմոնո 2013-ը˝

˝Կոտրված եղունգներ˝-ով էլ ամփոփվեց ˝Արմմոնո 2013-ը˝

Երեկ Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում լեհ բեմադրիչ Աննա Սկուբիկի «Կոտրված եղունգներ» ներկայացմամբ էլ ազդարարվեց «Արմմոնո» միջազգային թատերական 11-րդ փառատոնի փակումը:

Ներկայացումն այն մասին էր, թե ինչպես է ծեր երգչուհին կյանքի վերջին տարիներն ապրում: Երիտասարդ տարիքում նա միշտ ուշադրության կենտրոնում է եղել` թե՛ հանդիսատեսի եւ թե՛ լրագրողների, իսկ հիմա անգամ հարազատներն են լքել նրան: Հոգեբանական ծանր վիճակում է հայտնվել երգչուհին. նա մահանում է միայնության մեջ:

«Ներկայացումը պատկեր է` նվիրված սիրուն եւ գեղեցկությանը, գնին, որը վճարվում է փառքի հետ դաշինք կնքելու արդյունքում»,-ասում է Աննա Սկուբիկը:

 

Փառատոնի շրջանակներում ցուցադրվել է 22 ներկայացում` Գերմանիայից, Ռուսաստանից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից եւ Հայաստանից: Փակման արարողությանը բոլոր մասնակիցները ստացան պատվոգրեր եւ խորհրդանշական հուշանվերներ:

 

Այս տարի «Արմմոնո»-ն ունի «հավելված». այսօր փառատոնի շրջանակներում Հայաստանի թատերական գործիչների միությունում կցուցադրվի 4 ներկայացում` «Արմմոնո-դեբյուտ» ծրագրի շրջանակներում: