Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Փետրվարի 24-ին և 25-ին Երևանում առաջին անգամ անցկացվեց «Իրավաբանական խորհրդատվության 2023-2024» Բրաուն Մոսթեն միջազգային մրցույթի ազգային փուլը։ Նախաձեռնությունն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շնորհիվ։
Մրցույթն առաջին անգամ կազմակերպել է ամերիկացի փաստաբան Լուի Մ․Բրաունը 1969 թ․-ին, իսկարդեն 1985 թ.-ինայն հռչակվել է որպես միջազգային մրցույթ։ Ամենամյա մրցույթի նպատակն է ներգրավել իրավաբանական կրթություն ստացող ուսանողներին փորձարարական ուսուցման մեջ և զարգացնել հարցազրույց վարելու նրանց հմտությունները՝ օգնելով ձևավորել իրավաբան-վստահորդ արդյունավետ հարաբերություններ: Մրցույթը ուսանողներին զինում է գործնական հմտություններով՝ նախապատրաստելու նրանց մուտքը աշխատաշուկա։ Այս տարվա մրցութային թեման Միջազգային մարդասիրական իրավունքն է:
Մրցույթի առաջին ազգային փուլին մասնակցել է 4 թիմ հայաստանյան 2 բուհից։ Իրավաբանական կկրթություն ստացող երկու ուսանողներից բաղկացած թիմերը մասնագիտական ժյուրիին են ներկայացրել խորհրդտավության և գործի վերլուծության հմտությունները։
Ուսանողներին գնահատել է իրավաբաններից և հոգեբաններից բաղկացած հանձնաժողովը՝ հաշվի առնելով վստահորդի դեր կատարող անձի հետ արդյունավետ աշխատելու նրանց կարողությունները:
Եզրափակիչ փուլի դատավորների հանձնաժողովի կազմում ընգրկված էին Ռեբեկա Ուայթը (ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի առաքելության տնօրենի տեղակալ), Քլեր Բեմբրիքը (ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի ղեկավարի պաշտոնակատար), Վլադիմիր Վարդանյանը (ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ), Արթուր Աթանեսյանը (Երևանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի Կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ), Դիլեյն Սվենսոնը (Լեհաստանի Լյուբլինի կաթոլիկ համալսարանի Իրավաբանական հմտությունների զարգացման կենտրոնի հիմնադիր տնօրեն):
ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագիրը որպես մրցույթի ազգային համակարգող ֆինանսավորում և իրականացնում է մրցույթի ազգային փուլը։ Ծրագիրը նաև ֆինանսական և տեխնիկական աջակցություն կտրամադրի՝ ապահովելու հաղթած թիմի մասնակցությունը մրցույթի միջազգային փուլին, որն անցկացվելու է 2024 թ․ապրիլի 10-13-ին Լեհաստանի Լյուբլին քաղաքում։
Մանրամասն՝ տեսանյութում։