|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը հողին Է հանձնվել «Նովոդևիչիե» գերեզմանատանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նախկին քաղաքապետի աճյունն ամփոփող դագաղը Փրկիչ Հիսուսի տաճարից, որտեղ տեղի է ունեցել հրաժեշտն ու հուղարկավորության ծեսը, հասցվել Է «Նովոևիչիե» գերեզմանատուն ու հանձնվել հողին: Հուղարկավորության ծեսը կատարել Է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը:
Քաղաքական գործչին հրաժեշտ տալու էին եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնի քաղաքական-հասարակական գործիչներ և մշակույթի ներկայացուցիչներ:
Լուժկովը հողին է հանձնվել գրող Սերգեյ Միխալկովի, դերասանուհի Տատյանա Սամոյլովայի ու երգչուհի Լյուդմիլա Զիկինայի կողքին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին 84 տարեկան հասակում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը: