|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտաշես Շահբազյանը, այսօր խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադառնալով «Վիկիլիքսի» հրապարակումներին, ասաց, որ դրանք չեն կարող կողմնորոշող լինել, բայց կարելի է դրանց հիման վրա լուրջ հետեւություններ անել:
«Ինձ զարմացնում է այն, որ «Վիկիլիքսին» փաստարկում են ուժեր, որոնց մասին, մեղմ ասած, այդ կայքը շատ էլ հաճելի բացահայտումներ չի արել: Իսկապես կարելի է տխուր հետեւություններ անել, թե ինչպես Հայաստանում մեծ-մեծ գաղափարներից խոսող քաղաքական անձեր եւ ուժեր տարիներ շարունակ վազել են տարբեր դեսպանատներ` թույլտվություններ ստանալու` ինչ ասեն, ինչ չասեն, ինչ անեն, նույնիսկ նրանց խորհուրդներ են տվել, թե ինչպես վարվեն մեր երկրի հետ»,- ասաց Արտաշես Շահբազյանը: