կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-27 14:46
Քաղաքական

Զատուլինի կամ Կոսաչովի ասածները` թե հետևություններ են արել, պետք է ընդունենք միայն ի գիտություն. Թևան Պողոսյան

Զատուլինի կամ Կոսաչովի ասածները` թե հետևություններ են արել, պետք է ընդունենք միայն ի գիտություն. Թևան Պողոսյան

Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանն այօսր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ՌԴ Պետդումայի` ԱՊՀ-ի և եվրասիական ինտեգրացիայի հարցերով  մշտական հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի` ՀՀ ԱԺ-ում արած հայարարությանը:

Հիշեցնենք, որ Զատուլինը մասնավորապես ասել էր. «Հասկանում ենք, որ 2016-ին տեղի ունեցած գործողություններից հետո Հայաստանի հասարակության շրջանում եղան դժգոհություններ Ռուսաստանի գործողությունների նկատմամբ, մասնավորապես` Ադրբեջանին պայմանագրով զենքի մատակարարման համար։  Մենք, հավատացեք, տարածաշրջանում սպառազինության մատակարարման հավասարակշռության խախտման հետ կապված արել ենք հետևություններ»:

Պողոսյանի կարծիքով` մենք հետևությունների մասին կարող ենք խոսել, եթե մոտակա ժամանակներում չլսենք նոր պայմանագրերի մասին: «Այդ հետևությունը կլինի այն, որ մենք երբևէ այլևս չենք ասի, որ ռուսական զենքով ինչ-որ բաներ են անում: Եթե Ադրբեջանը չի ասելու` վաղը զորավարժություններ եմ անում, մյուս օրը հարձակվելու եմ` հարցերս լուծեմ: Հետևությունների գաղափարները միայն խոսքով չէ, արդյունքով է»,- ասաց նա:

Պողոսյանի խոսքով` Զատուլինը միշտ է եղել հայամետ տեսակետ ունեցող` օբյեկտիվ իմաստով, որովհետև պատմաբան է և պատմության  մասին խոսում է ազնվության տեսակետից: «Սակայն Զատուլինի կամ Կոսաչովի այդ ասածները` թե հետևություններ են արել, այսօրվա դրությամբ պետք է ընդունենք միայն ի գիտություն, հաջորդ տարիների զարգացումները տեսնելուց հետո կերևա, եղան արդյունքներ, կասենք` հետևություններ արել են»,- նշեց նա:

Պողոսյանը նաև նշեց, որ եթե նման բարձր մակարդակով են հայտարարություններ արվում, ապա ռուսական պետական համակարգը  տվել է «դաբրոն»:  «Դա նշանակում է, որ հարցը քննարկվել է, մոտեցումը որոշել են: Հուսանք, որ իսկապես դրանք միայն խոսքեր չեն: Սրա մասին կխոսենք մեկ տարի հետո»,- եզրափակեց նա: