կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-23 14:15
Հասարակություն

Փաշինյանը գյուղացիների հետ հանդիպումներից տխուր հետևություններ է արել

Փաշինյանը գյուղացիների հետ հանդիպումներից տխուր հետևություններ է արել

Արարատի մարզի մի քանի գյուղեր այսօրվա այցերից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը տխուր հետևություններ է արել:

«Իմ ընկալումն այն է, որ մտածողություն պետք է փոփոխվի գյուղատնտեսության մեջ։ Շատ տխուր հետևության եմ գալիս։ Մենք իհարկե, կլուծենք ջրի խնդիրը, բայց դրանից գյուղացին լավ չի ապրելու։ Մինչև գյուղացին կոկիկ չհագնվի, չգնա՝ իր այգին մշակելու, հարցը չի լուծվելու, պետք է անցնել գյուղատնտեսական ժամանակակից տեխնոլոգիաների։ Պրոբլեմը ոչ թե ջրի մեջ է, այլ աշխատանքը կազմակերպելու կուլտուրայի մեջ է»,- ֆեյսբուքյան լայվում ասել է նա։