Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մայիսի 31-ին Շվեյցարիայի Սիոն քաղաքի «Ստադ դը Տուրբիյոն» մարզադաշտում տեղի ունեցավ Ալժիրի և Հայաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Խաղն ավարտվեց 3-1 հաշվով` հօգուտ Ալժիրի:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետխաղյա մամուլի ասուլիսում հիմնականում ներկա են եղել Ալժիրը և Շվեյցարիան ներկայացնող լրագրողները:
ՀՖՖ պաշտոնական կայքը կարճ առանձնազրույց է ունեցել Բեռնար Շալանդի հետ, որում մարզիչն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականին:
«Ես արդեն ասել եմ, որ Ալժիրի հավաքականը լավ թիմ է, և կարծում եմ, որ այս խաղը շատ կարևոր էր մեզ համար: Պետք է ընդունենք այն, պետք է ճիշտ հետևություններ անենք: Մենք խաղացինք շատ լավ թիմի դեմ: Իհարկե, ավելի լավ է հաղթել կամ խաղալ ոչ-ոքի: Թիմը չընկճվեց 3-0 հաշվից հետո, ինչը դրական միտում է: Պետք է շարունակել աշխատել: Ես տեսնում եմ, որ թիմը ուզում է աշխատել, ուզում է սովորել: Մենք երկու գնդակ ընդունեցինք անկյունայինի խաղարկումից հետո: Եվս մեկ գոլ բաց թողեցինք դաշտի կենտրոնում սխալվելուց հետո: Այժմ մենք պետք է աշխատենք, որպեսզի խուսափենք նման սխալներից: Եվ պետք է կայունացնենք խաղը պաշտպանությունում:
Այժմ ունենք ևս մի հնարավորություն ցույց տալու մեր կարողությունները շատ ուժեղ թիմի հետ խաղում, և ես չեմ բացառում, որ մենք լավ խաղ կցուցադրենք Գերմանիայի դեմ:
Ինչ վերաբերվում է Արասին, առայժմ չեմ կարող ասել՝ որքանով է լուրջ վնասվածքը, պետք է սպասել հետազոտության արդյունքներին»,- ասել է մարզիչը: