|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
«Ժողովուրդ»-ին տեղեկություններ են հասել, որ ՀՀԿ-ն այս պահի դրությամբ հակված է խորհրդարանական ընտրություններին գնալ «Օրինաց երկիր» կուսակցության հետ համատեղ՝ համամասնական ընտրացուցակով: Սա պարզորոշ զգացվում է նաեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքերից, ով, պատասխանելով իշխող կոալիցիայի՝ միասնական դաշինքով գնալու մասին հարցին, ըստ էության, այնքան էլ հստակ չբացառեց այս հեռանկարը՝ ասելով, որ այդ մասին կոալիցիայում որոշում կընդունեն:
ՕԵԿ կուսակցության մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանն էլ մեզ փոխանցեց, որ ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցը կուսակցությունում չի քննարկվել, քանի որ դեռ վաղ է:
Իսկ ԲՀԿ-ին, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ամեն պատեհ ու անպատեհ առիթներով ՀՀԿ-ից համոզում են «միասին գնալ, պրծնել»: