|
Փոխարժեքներ
31 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Փետրվարի 17-ին կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումից հետո քննարկվում էր եկեք կուսակցությունների` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ միասնական ցուցակով ընտրությունների գնալու հարցը: Դրան ամենից շատ դեմ էր ԲՀԿ-ն:
Մեր տեղեկություններով` Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը համաձայնության են եկել, որ ԱԺ ընտրություններին գնալու են առանձին-առանձին:
Այս պարագայում կբարդանա ՕԵԿ-ի հարցը, սակայն ՀՀ նախագահը որոշել է անտեր չթողնել իր կրտսեր ընկերջը, եւ ՕԵԿ մի քանի անդամներ կմտնեն հանրապետականների ցուցակ: Իսկ ընտրություններից հետո չի բացառվում, որ Արթուր Բաղդասարյանը նոր պաշտոն ստանա:
Ըստ լուրերի` Պետական եկամուտների կոմիտեն կիսելու են եւ Բաղդասարյանին մաքսայինի նախագահ նշանակեն: Հարկային կշարունակի գործել Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ:
Ի դեպ, դեռ հայտնի չէ, թե ովքեր են ՕԵԿ-ից մտնելու ԱԺ: Թերեւս հաստատ է միայն Հովհաննես Մարգարյանի հարցը, իսկ, ասենք, Հեղինե Բիշարյանինը դեռ քննարկվում է: