Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը երեկ հաստատել է Հայաստանում եւ Թուրքիայում ԱՄՆ դեսպանների թեկնածությունները: Այսպիսով` Ջոն Հեֆերնը կգա Հայաստան, իսկ Ֆրենսիս Ռիկարդոնեն կգնա Թուրքիա: Մնում է միայն, որ նրանց թեկնածությունները հաստատվեն Սենատի լիագումար նիստում:
Ջոն Հեֆերնն արժանացել է հանձնաժողովի անդամների միաձայն հավանությանը, իսկ Ֆ.Ռիկարդոնեի թեկնածությանը դեմ են քվեարկել սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Բոքսերը եւ Ջիմ Ռիշը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիկարդոնեն, ի պատասխան սենատոր Մենենդեսի գրավոր հարցմանը, թե 1915 թվականից առաջ Թուրքիայում գործող 2000-ից ավելի քրիստոնեական եկեղեցիներից քանի՞սն են գործում այսօր, ասել էր, թե դրանց մեծ մասը գործում է մինչ այսօր: Այնուհետեւ, ճշգրտումներ անելով, ստիպված էր եղել նոր պատասխան ուղարկել սենատորին` նշելով, թե ներկայումս Թուրքիայում 200-250 գործող եկեղեցի կա:
Սենատոր Ռ.Մենենդեսը մտահոգություն էր հայտնել, որ դեսպանի թեկնածուն անտեղյակ է Թուրքիայի քրիստոնեական համայնքների պատմությանը:
Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը, սենատորներ Քրիս Կունսը եւ Ջին Շահինը թեեւ կողմ են քվեարկել Ֆ.Ռիկարդոնեի թեկնածությանը, սակայն դատապարտել են քրիստոնեական փոքրամասնությունների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությունը: Սենատոր Կունսը նշել է, որ հայկական եւ հունական համայնքների պատմական խորը ցավերը ունեն եւ արժանի են դիվանագիտական առավել մեծ ուշադրության: Հանձնաժողովի նախագահ Ջոն Քերրին եւս քննադատել է Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների ոչնչացումը: