|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Այսօր ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում փակ քննարկում էր նախատեսված ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ: Հատկանշական է, որ հանդիպումից անմիջապես առաջ հանձնաժողովում քննարկվելու էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը:
Փակ քննարկումից հետո լրագրողները բազմաթիվ հարցեր ունեին ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին թե' ներքաղաքական, թե' արտաքին քաղաքական կարևորագույն հարցերի վերաբերյալ: Սակայն դեսպանը խուսափեց տասնյակ լրագրողների հարցերից` ասելով, թե առաջիկայում ինչ-որ միջոցառում է լինելու, և այնտեղ ինքը կարող է պատասխանել հարցերին: Նա միայն խոսեց փակ քննարկման մասին` ըստ էության, ոչ մի էական տեղեկություն չհաղորդելով:
«Սովորական հանդիպում էր արտաքին հարցերի հանձնաժողովում: Անդրադարձ կատարեցինք հարցերի շատ լայն շրջանակի: Հանձնաժողովը մեր կարևոր գործընկերներից է, մենք պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, և օրենսդրական դաշտում իրականացվող աշխատանքները նույնպես մեծ կարևորություն ունեն»,- ասաց Հեֆերնը ու հեռացավ` չպատասխանելով մնացած հարցերին: