Փոխարժեքներ
31 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.92 |
EUR | ⚊ | € 413.72 |
RUB | ⚊ | ₽ 4.0695 |
GBP | ⚊ | £ 494.5 |
GEL | ⚊ | ₾ 138.41 |
Երեկ ԱՄՆ-ի Սենատում Թուրքիայում դեսպանի պաշտոնում Ֆրենսիս Ռիկիարդոնեի հաստատման լսումների ընթացքում դեսպանի թեկնածուն Հայոց Ցեղասպանության մասին սենատոր Մենենդեսի տված հարցին խուսափողական պատասխաններ է տվել:
«Ես կողմնակից եմ նախագահ Բարաք Օբամայի կողմից օգտագործվող՝ հայերին հայտնի Մեծ եղեռն բնորոշմանը, որը նկարագրում է 1915–ին տեղի ունեցած ողբերգությունը, երբ մեկ ու կես միլիոն տղամարդիկ, կանայք և երեխաներ մահացան աքսորի ճանապարհին։ Բայց և կողմնակից եմ այդ երևույթին մեր կողմից տրվող բնորոշմանը և մեր կողմից ներայումս իրականացվող ջանքերին»,- ասել է նա։
Սենատում տեղի ունեցած քննարկմանն արձագանքել է նեւ Ամերիկայի Հայ դատի գրասենյակը, որի տնօրեն Արամ Համբարյանը ցավով արձանագրել է, որ ամերիկացի պաշտոնյան դարձյալ բառախաղ է արել:« Ճշմարտությունն ապրանք չէ, և մարդու իրավունքները չեն վաճառվում. Ամերիկան չպետք է վաճառի, կամ, ինչն ավելի վատ է՝ օտարերկրյա պետության ճնշման տակ հրաժարվի ցեղասպանության նկատմամբ իր ունեցած դիրքորոշումից»,- ասել է նա:
Ինչպես տեղեկացնում է «Ասպարեզ»-ը, Թուրքիայում կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանվածության մասին հարցերում Ռիկարդոնեի պատասխանները կրկին բավարար չեն եղել: